ասք վարպետության մասին

Ուզում եմ ասել ինչ եմ մտածում համացանցերում հանդիպող լուսանկարների մասնավորապես այս գծի մասին՝

watermark (ո՞նց է հայերեն)

Հենց երեկ հանդիպեցի մի լուսանկարչի, ով այդպիսի մեծ դրոշմեր է դնում իր ֆոտոների վրա։ Երբ ես հավաստիացրի նրան, որ կնեղանայի, եթե այնքան մեծ ստորագրություններ չտեղավորեր, նա պատմեց որ թե բա գողանում են, տպում, հատվածներ են կտրում, փոքր ստորագրությունները չեն օգնում, ու նա այսպես ջղայնացել է եւ ամբողջ պատկերը ծացկում է

Մի քիչ հեռվից սկսեմ որովհետեւ այս պատմությունը սիրում եմ։

Ճապոնիայում հայտնի են երկու վեհ զենք պատրաստողները․ վարպետ Մասամունեն եւ իր աշակերտը՝ Մուրամասան։

Ըստ լեգենդի, Մուրոսաման կոչ արեց վարպետին ստուգել, իրենցից ով է ավելի լավ սուր պատրաստում։ Երկար եւ քրթնաջան աշխատանքից հետո նրանք հանդիպեցին արդյունքները համեմատելու համար։ Մրցումը ենթադրում էր իջեցնել սայրերը փոքր վտակի մեջ, ուղղելով կտրող եզրը հոսքին հակառակ։ Մուրամասայի սուրը, Ջուուչի Յոսամու-ն (10.000 Սառը Գիշեր) կտրում էր այն ամենը, ինչ սոսանքով գնալիս կպնում էր սայրին՝ ձկներին, գետում լողացող տերեւները, նույնիսկ օդը որ փչում էր գետի վրայով։ Աշակերտի աշխատանքից տպավորված Մասամուն են իջեցրեց իր սուրը, Յավարակայի-Թե (Նուրբ ձեռքեր) հոսքի մեջ եւ համբերատար սպասում էր։ Ոչ մի տերեւ չի կտրվել, ու ոչ մի ձուկ չի վնասվել քանի որ դրանք շրջանցում էին սուրը, նույնիսկ օդը մեղմորեն փչում էր սուրը շրջանցելով։ Որոշ ժամանակ անց, Մուրամասան սկսեց ծաղրել վարպետին պնդելով որ նա հմուտ սուր սարքող չէ։ Ժպտալով, Մասամունեն հանեց սուրը ջրից, չորացրեց այն, ու պատյանի մեջ տեղավորեց։ Այդ ընթացքում Մուրամասան չէր ընդհատում իր դիտողություններն ու ծաղրանքը։ Սակայն վանականը, ով դիտել էր մրցումը մոտեցավ եւ խոնարհվեց վարպետներին։ Այնուհետեւ նա բացատրեց ինչ է տեսել․

«Առաջին սուրը անկասկած լավ սուր է, սակայն այն այրունարբու է, չար, քանզի չի տարբերում թե ում կամ ինչն է կտում։ Այն կարող է նույն հաջողությամբ սպանել թիթեռներին, եւ կտրել գլուխներ։ Երկրորդը, սակայն երկուսից որակով է, քանզի այն չի կտրում անպատճառ այն, ինչը անմեղ է եւ արժանի չէ սպանվելու։»

Ինչի համար սա պատմեցի՞։

Որովհետեւ Մասամունեն, իսկապես վեհ վարպետ լինելով, երբեք չէր դրոշմում իր սուրերը։ Նա գիտեր, որ դրոշմը կարելի է կեղծել։

Ակնհայտ է որ տարբեր ձեւեր կան լուսանկարները ստորագրելու։ Կարելի է համեստ դնել ստորագրությունը անկյունում, իսկ կարելի է հանել այն նկարից դուրս, շրջանակի մեջ։ Բայց դա բնավ լիակատար պաշտպանություն չէ, որովհետեւ կարելի է կտրել լուսանկարի հատված եւ օգտագործել։ Բացի դրանից, կան տեքնոլոգիաներ որ թույլ են տալիս նույնիսկ watermark-ից ազատվել։ Ու ի վերջո, եթե այդ հրատարակությունը, օրինակ թերթը, տրամադրված չէ գնտել լուսանկարչին ու վճարել իրեն, ապա նա միեւնույն է դա չի անի։ Եթե նույնիսկ ստորագրությունը անպիտան դարձնի ֆոտոն, ապա պարզապես կօգտագործի այլ լուսանկար, կամ դրոշմը կանտեսի։

Այսինքն վճարողը՝ վճարում է, չվճարողը՝ չէ։ Ու եթե մինչեւ դատ չեք ուզում հասցնել ամեն մի թերթին, իմաստ չկա բողոքելու։

Իսկ եթե անհանգստացնում է «հեղինակային իրավունք» ասածը, կամ ով է իրականում այս լուսանկարի հեղինակը, ապա, եկեք անկեղծ լինենք։ Յուրաքանչյուր վարպետ ձեռք է բերում իր ուրույն ոճը։ Անհնար է նույնիսկ իմ նկարը կեղծել, չնայած ես բնավ էլ վարպետ չեմ։ Երեւում է, որ իմն է։ Ու ես ունեմ դրա raw-ն։ Կամ դրա նեգատիվը։ Ապացուցելու բան չկա։

Ավելին, լուսանկարչությունը ժամանակի ընթացքում զարգանում է։ Պլագիատը անպետք է։ Եթե մեկն վաթսունականներին արել է այսպիսի նկար, ապա այն գնահատվում է, իսկ դրա նմանները այլեւս բանի պետք չեն։ Այսպիսի լուսանկար եղել է ու պետք է գտնել նոր բան, նոր ռակուրս, նոր միտք, նոր․․․

Ու եթե ձեր լուսանկարը իրոք այնքան լավն է, որ կօգտագործվի ոչ միայն մի աղքաթ թերթի կողմից, այլ տեղ կգտնի լավ որակի հանդեսի կամ ալբոմի մեջ, ապա ձեզ առաջարկելու են հոնորար։ Ու ձեր անունը գրվելու է։ Ու պետք չէ մտածել որ այնքան վեհ լուսանկարներ եք անում, որ ով ասես մտածում է ինչպես դրանք գողանալ։ Ես հասկանում եմ, որ դա թույլ է տալիս վեհ զգալ, թե տեսեք իմ լուսանկարները այնքան լավն են, ու դրանք հա գողանում են, բայց քոմոն։ Եթե իրոք լուրջ պետք լինեն, գողության հարց չի լինի։

Էլ չեմ ասում, կրկնում եմ, չեմ ասում, այսինքն չեմ տարածվում, որ քոփիրայթ ասվածը մեր ժամանակներում լուրջ վերանայվելու կարիք ունի, իսկ օրինակ լուրերի կամ ռեպորտաժային լուսանկարչությունը գրեթե մահացած է․ կես ժամ անց ժամանաց լուսանկարչի որակյալ նկարը չի կարող համեմատվել պահին անվորակ հեռախոսով արված լուսանկարի հետ։

ու տենց

պիտակներ՝ FCamera  բրենդ  դրոշմ  լուսանկարներ  հեղինակային իրավունք  հեղինակայն իրավունք  Մասամունե  Մուրամասա  մտքեր  ու տենց  տեղեկատուական տեքնոլոգիաներ  քոփիրայթ  ֆոտո 
խցիկ՝ Nokia N900 5_2mm F2_8