ասք համակարգչի ազատագրման մասին

Համակարգչային ծրագրերը կարող են օգտագործվել որպես գաղութացման, փաստացի ճորտացման գործիք՝ ճիշտ այնպես, ինչպես ռումբերը կամ միջազգային վարկերը։

Այսօր հարյուրավոր երկրների տեղեկատվական ենթակառույցները փաստորեն պատանդ են ծրագրային ապահովում արտադրող որոշ խոշոր ընկերներությունների ձեռքում։ Այդ երկրների բնակիչները՝ առանց գիտակցելու՝ հլու հնազանդ կերպով տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների տուրք են վճարում վերոհիշյալ ընկերություններին, թեպետ կարող էին այդ գումարներն ուղղել սեփական երկրների զարգացմանը։

Սակայն գոյություն ունեն նաև անվճար ծրագրեր՝ գրասենյակային, մուլտիմեդիա, համացանցային, գրաֆիկական։ Դրանք ի վիճակի են բավարարել համակարգչային շարքային օգտատերերի 99%-ի առօրյա աշխատանքային պահանջերը։ Շատերը չեն էլ պատկերացնում, որ հնարավոր է ունենալ լիարժեք աշխատող համակարգիչ առանց Microsoft, Adobe կամ Apple ընկերությունների օպերացիոն համակարգերի ու ծրագրային փաթեթների։

Ավելին՝ ազատագրված համակարգիչը զգալիորեն ավելի քիչ խնդիրներ կունենա վիրուսների ու լրտեսական ծրագրերի («տրոյաններ») հետ, քանի որ դրանց ճնշող մեծամասնությունը ստեղծված է միայն MS Windows միջավայրում աշխատելու համար։

ԵԿԵՔ ՓՈՐՁԵՆՔ ԱԶԱՏԱԳՐԵԼ ՄԵՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԸ «ԳԱՂՈՒԹԱՐԱՐ» ԾՐԱԳՐԵՐԻՑ։

Instigate ընկերության մասնագետները եւ անհատ կամավորները կօգնեն Ձեզ տեղադրել անվճար ծրագրեր ձեր համակարգչի վրա. ԳՆՈՒ/Լինուքս օպերացիոն համակարգ, գրասենյակային փաթեթ, մուլտիմեդիա ծրագրեր, հայերեն տառատեսակներ, կկարգավորեն համացանցային միացումները՝ WiFi, dial-up կամ այլ: Բնականաբար, Ինսթիգեյթ ընկերության մասնագետների օգնությունը նույնպես անվճար է։

Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչ է պետք գրանցվելու համար, ինչպես է պետք նախապատրաստել համակարգիչը և այլն այստեղ եւ այստեղ

—————————————-

Միջոցառման նախաձեռնողներ՝

«Ժառանգ» մշակութային ՀԿ

«Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն» ՀԿ

Անհատ կամավորներ

նաեւ

միջոցառման ֆբ իվենթը

ու տենց

պիտակներ՝ թվային գաղութացում  լինուքսֆեսթ  միջոցառումներ