փաստորեն, երկաթը արագանում ա, ու մարդիկ (չեմ ասում մենք, ես իրենց հետ ինձ չեմ իդենտիֆիկացնում) գրում են այնպիսի ծրագրեր, որ այդ ավելի արագ երկաթի հնարավորությունները «լրիվ» օգտագործվեն։
մասնավորապես այդ պատճառով մենք միշտ ունենք դանդաղ աշխատող ծրագրեր։ ծրագրեր, որոնց պետք ա սպասել։ որոշ ժամանակ։
սակայն ոչ այնքան ժամանակ ինչքան նույն երկաթի վրա պետք է սպասել օրինակ հինգ տարի անց գրված ծրագրերը։ այդքան երկար ոչ ոք չի սպասի։
տեսնես մեկը հետազոտություն արե՞լ ա ինչքան են մարդիկ պատրաստ սպասել։ օկ են սպասել երեսուն վայրկյան մինչեւ ինչ որ ծրագիր ստարտ լինի։ իսկ տաս րոպե օկ չեն։ իսկ երկու՞։
քոմփյութա սայնսի այժմյա վիճակում այսպիսի հետազոտություն անհրաժեշտ ա, որ աչքաչափով չնայեն, լավ է, դանդաղ ա, հաշվեն, ասեն յուզերները սրան կդիմանան։
իսկ թեմայի մասին իմ կարծիքը – բիզնեսը, կապիտալիզմը եւ մարդիկ, սպառողները, բերում են նրան, որ ծրագրերը դանդաղ են աշխատում։
որովհետեւ ընկերությունները աշխատում են շուկա հնարավորին չափ շուտ հանել, մրցակիցներից շուտ, եւ խնայել նախագծման վրա ծախսերը։
նրանք արագ են գրում, որ հետո բոլորի մոտ դանդաղ աշխատի։
ավելի լավ կլիներ, նրանք դանդաղ գրեին, հետո բոլորի մոտ արագ աշխատեր, բայց մարդիկ մեկ – ուզում են մթերքը շուտ ստանալ, երկու, պատրաստ են ավելի արագ կոմպեր գնել, երեք – ընտրություն առանձնապես չունեն ու չեն գիտակցում ինչու է այսպես ստացվում։
այստեղից մի բան էլ է բխում, մասսայական արտադրության պատճառով կոմպերը դառնում են ավելի մատչելի, որովհետեւ իրենց գինը ընկնում է, որակի հետ միասին, սակայն։
ու տենց