ասք տվյալների պակասի մասին

ֆունկցիոնալ ծրագրավորման մեջ բարդ է մոդելավորել ասենք պատահական թվեր վերադարձնող ֆունկցիան։ որովհետեւ ըստ մաթեմի (ուղղեք ինձ եթե ես սխալվում եմ) ակնկալվում ա, որ քանի անգամ էլ ֆունկցիային որոշ արժեք տաս, պատասխանը անփոփոխ կլինի։

մենք ասում ենք, որ իրական կյանքում լիքը պատահական բան ա լինում։

այս տեսակետից, իրականում պատահական բան չի լինում, պարզապես կա տվյալների պակաս։

մենք չգիտենք ինչ կլինի որովհետեւ մենք չունենք բավական տվյալներ, նույնիսկ եթե ունենք(այինք) մոդելավորող ֆունկցիան։

այնպես որ ամենը ունի բանական բացատրություն, քեդ ։Ճ

ու տենց

պիտակներ՝ տեքնոլոգիաներ  տեղեկատուական տեքնոլոգիաներ