Այնքան շատ են պնդում որ օգտագործելով «լիբարալ» արժեքները արեւմտյան քաղաքակրթությունները մեզ տիրանում են, որ ակամա սկսում ես մտածել։ Գուցե իրո՞ք տիրանում են։ Իսկ այժմ, ուշադրություն, հարց․
– Ինչու՞ էն արեւմտյան քաղաքակրթությունները օգտագործում հենց այդ տիպի, ասենք, լիբերալ արժեքներ, մեզ քայքայելու համար։
Մեկ րոպե մտածելու համար
Գուցե այն պատճառով, որ դա այն է ինչ ժողովուրդը ուզու՞մ է։
Ապա ավելի լավ չէ՞ ինքնուրույն ստեղծել այնպիսի ժողովրդավարական պետություն, առանց արեւմուտքի միջամտության, որ արեւմուտքը շփոթվի, մանթո լինի։
Պարզ օրինակ․
– Վարդանիկ, էն գովազդած խնձորները, սուտ ա որ առողջարար են, իրականում դրանց մեջ թույն ա սրսկած։
խնձորները այն են ինչ ուզում է Վարդանիկը։ Ու նա կշարունակի ուզել խնձոր, նույնիսկ եթե նրան ամեն օր պնդեն որ խնձորներով չար մարդիկ քայքայում են իրենց ընտանիքը։ Եւ գուցե իրոք քայքայում են, ասենք կխաբեն, եւ կառեւանգենեն հիմարիկ Վարդանիկին։ Եթե Վարդանիկը իր տանը խնձոր չունենա։
Տվե՜ք էլի։
«Եթե կինը որեւէ բան է ուզում, նրան պետք է դա տալ, այլապես նա կվերցնի ինքնուրույն: եւ գուցե ինչ-որ այլ մեկից։»
«Կապուցինների փողոցից մարդը» կինոնկարից։
ու տենց