[այստեղից][1]
Իսկ ես արձակուրդին չհեռախոսիս վրա լիքը կոմպիլյացիաներ էի անում։ չհեռախոս՝ որովհետեւ այն կոչվում է մոբայլ քոմփյութեր։ Ու աշխատանքին չխանգարելու համար պրիբիծ եմ արել բոլոր ավելորդ սերվիսները։ Նաեւ «հեռախոս» ափը։
Այժմ անցնենք գործի, ջենթլմեններ։ ես [ամառը գրել եմ][2]․ «ինձ մի զանգեք»։ շատերը հասկացան։ ոմանք բացասման մեջ են։
կրկնում եմ, որ ես կարծում եմ․
ա – [հեռախոսային կապը ձեռնտու չէ][3]
բ – [հեռախոսային կապը հնացել է։ ][4]
գ – հեռախոսային կապը որպես կեղծ կոնտրոլի միջոց արդեն անհամացել է։ Օրինակ, նկատե՞լ եք, որ զանգողները կամ ասում են՝ «Ո՞րտեղ ես», կամ էլ այդ հարցին պատասխանում։
դ – [ես կոնտրոլ չունեմ][5] ձեր զգացմունքների վրա։ դրանք ձերն են։ իմը չեն բնավ։
ե – ես գերադասում եմ հեռակա շփումը տեքստի տեսքով։ (սա անձնական նախասիրություն է)
Այսպիսով։ Ես այլեւս հանդուրժող չեմ։ Այս տարվա սկզբից «հեռախոս» չունեմ։ n900-ս օգտագործում եմ միմիայն որպես մոբայլ համակարգիչ։ (Համակարգիչը – ցանց է։ ցԿերնիգան)։
Բոլոր համարները բան են լինում։ Էն բանից։
«Ինչպե՞ս եմ ես կարող այդպես վարվել մտերիմ մարդկանց հետ» – կհարցնեք։ Շատ հանգիստ։
Մտերիմ մարդիկ առանց այդ էլ չեն զանգում։ Ու այնպես է ստացվում, որ զանգում են մեծամասնությամբ անկապ մարդիկ, ու ես ինձ զգում եմ օգտագործված եւ բռնաբարված այդ զանգերը ստանալուց եւ դրանց պատասխանելուց։ Որովհետեւ ըստ ստատիստիկայի, զանգերի գերակշռող մասը դատարկ պարունակություն ունեն։
Առանց որեւէ միտք, կամ ասելիք, զանգելն հեշտ է։ Իսկ գրելը՝ մի տեսակ ավելի բարդ։ Առանց ասելիք գրառումը լինում է օրինակ՝ բառախաղ, որի իմաստը զուտ բառախաղն է։ Դա արդեն հաճելի է։
Իսկ եթե այնուամենայնիվ անհրաժեշտ է ձայնային շփում, հեռախոսից բացի այլ ձեւեր կան։ Ու դա պարզ է, 2011 թվին, թեեւ չկան թռչող մեքենաներ եւ Մարս զբոսաշրջիկներին տանող նավեր, բայց կա ինտերնետ։ Անցյալ դարի կարեւորագույն գյուտերից մեկը։ Ակնհայտ է, որ ընկերներս գիտեն ինչպես այն օգտագործել։ Ակնհայտ է, որ կապնվելուց ասելիք ունեն, որը լինում է <s>ֆորմալիզացնել</s> գրավոր ձեւակերպել։ Գիտեն նաեւ, որ ամենաճշմարիտ կապի ձեւը համարում եմ գիտնականների ջանքերով նախագծված էլեկտրոնային փոստը, ու բնավ ոչ փակ սոց․ ցանցերի հաղորդագրությունները։ Գիտեն նաեւ, որ <s>երբ քնած չեմ</s> շատ հաճախ ջաբերում օնլայն եմ։ Գիտեն նաեւ որ եթե օնլայն եմ ու զբաղված եմ, որը արտահայտվում է կարմիր պատկերակով, ուրեմն հնարավոր է չպատասխանեմ։
Եւ ոչ մի անձնական բան։ Դուք շատ լավն եք։
Սակայն ես ուզում եմ այսպես ապրել։
ՀԳ․ Դա չի նշանակում եր ես բոլորին խրախուսում եմ մոբայլ ինտերնետ սարքեր ձեռք բերել։ Դուք, ձեր սարքերը, կամ դրանց բացակայությունը։ Միեւնույն է, ում պետք չէ արդեն ունեն, իսկ ում պետք է, առավել եւս ունեն։ Աֆրիկայում չենք ապրում, գրել կարդալ գիտենք, ու քիչ թե շատ փող աշխատում ենք։ Ավելին, ցանկացած բոմժի ձեռքին այֆոն կա։ Երբեմն, հոգեւոր բոմժի, ու երբեմն՝ հոգեւոր այֆոն։
_ու տենց_
[1]: http://miumau.livejournal.com/641525.html
[2]: http://norayr.am/weblog/?p=946
[3]: http://norayr.am/weblog/?p=1168
[4]: http://norayr.am/weblog/?p=1193
[5]: http://norayr.am/weblog/?p=1131