պատմություն կանանց տոնի մասին

http://ru.wikipedia.org/wiki/Международный_женский_день

ես շատ եմ սիրում մարտի ութը։

բայց աղջիկները կարծես չեն հասկանում, ինչի մասին է խոսքը։ Ծաղիկ-մաղիկ-տարին-մեկ, ուսի-պուսի, մենք ձեզ սիրում ենք, էդ սաղ կապ չունի, ու բուն թեմայից լավ շեղում է։

Իսկ գիտե՞ք, որ ընդհամենը հիսունականներին, կինը ԱՄՆ-ում իրավունք չուներ փիէյջդի անելու։ Գիտե՞ք, որ իրավունք չուներ հող ունենալու։ Գիտե՞ք որ Շվեյցարիայում մի քառասուն տարի առաջ ա ստացել քվեարկության իրավունք։

Սա քաղաքական ու ֆեմինիստական տոն է առաջին հերթին։ Իմաստը մի աղավաղեք։ Ու «ֆեմինիզմ» բառից մի վախեցեք, ոչ մի վախենալու բան չկա, պարզապես հավասար իրավունքների մասին է խոսքը, ոչ շատ, ոչ քիչ։

Հասկանու՞մ եք, որ եթե վախտին ձեր սեռի ներկայացուցիչները չպայքարեին, չեիք ունենա հիմա ոչ սովորելու, ոչ աշխատելու, ոչ տնորեն լինելու, ոչ փիէյջդիներ անելու, ոչ քվեարկելու, ոչ էլ ունեցվածք ունենալու իրավունք։

չնայած ձեզանից շատերը այդ իրավունքներից չեն օգտվում, ու կարծես կարիքը չունեին բնավ։ Առաջին հերթին մարդ եք։ Հետո կին։ Ձեր տեսակը, սփիշիսը՝ հյուման սապիենս է։ Մի մոռացեք։ Իսկ էն լավ կանայք որ պայքարել են ջուրը մի նետեք։ Թե չէ կստացվի որ իզուր էին պայքարում։

Ու շնորհավորանքներս։

_ու տենց _

պիտակներ՝ ալլես կլար ձետկա