Ֆրանսուա Վիյոն
ԲԱԼԼԱԴ ԱՆՑԱԾ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ
Ո՞ւր է, ասեք ինձ, Ֆլորան՝
Զարդն Հռոմի հրաշակերտ,
Ագրիպինան կամ Դաիսան,
Զարմուհին իր չքնաղագեղ։
Էքոն քնքուշ, ընկեր անգին
Կանաչ ափին առվակների,
Ո՜նց դիմանալ այդ հմայքին,
Ո՞ր է ձյունը հին օրերի։
Էլոիզը նկուն եղեգ,
Որի համար օծվեց տերտեր
Աբելյարը վշտակեղեք, –
Ո՞ր են նրանք, ո՞ւր են, օ, տեր։
Իսկ թագուհին հավատամերժ –
Բուրիդանին նա անտեղի
Նետեց Սենան՝ մի պարկի մեջ․․․
Ո՞ւր է ձյունը հին օրերի։
Կամ Բլանշը ճերմակ շուշան,
Որն ասես մի ջրանուշ է,
Խոհուն Բերթը, Բեատրիսան,
Էրենբուրգը․․․ Լոկ զուր հուշեր․․․
Ժաննան, որին այն մութ գիշեր
Անգլիայում տվին հրի
Մեծ Ռուանում, դա վաղուց էր,
Ո՞ւր է ձյունը հին օրերի։
ՈՒՂԵՐՁ
Մի հարցընեք, բարի իշխան,
Թե ինչ եղան, ու՞ր են հիմի,
Այս երգն էլ ձեզ հուշ չի մնա,
Ո՞ւր է ձյունը հին օրերի։
_ու տենց _