պատմություն Դանիելին շնորհավորելու մասին

Լավ ա որ ծնվել ես, եղբայր։

դե նայի, եղբայր։ «ուրեմն․․․» (c) Ա․ Սադոյան, որը, Բլանշի ասած, հիմա կարա հանգիստ գնա գցվի։ Լավ, շեղվեցի։

Կարճ ասած, դու թքիր, ստիպված ես իմ մաղթանքներն էլ կարդալ՝

Ցանկանում եմ լիքը լավ համով լուսանկարներ:

Ցանկանում եմ չափից շատ մարդ չափից շատ անփորձանք տանես սարերով։ Ցանկանում եմ չափից շատ անձեռնամխելի լինես նույնիսկ եթե հետևիցդ չափից շատ ոստիկան ընկած լինեն, չափից շատ հիշի մոռցված, չափից շատ չափն անցած թռուցիկների մասին։

Ցանկանում եմ չափը չափից անցնի, բայց բանը բանից չանցնի։

Ցանկանում եմ անպակաս լինի ուոոլլիդ վրա, ու ինքը իրան չմոռանա լայք անել։

Ցանկանում եմ քանզի մեկ տարով մեծ ես արդեն, իրոք մեկ տարի մեծ լինես, ուունակ լինես չափից շատ պրոբլեմ լուծել։ Քո ու քո չափից շատ մահկանացու ընկերների համար։

Ցանկանում եմ չափից շատ չգոռոզանաս, չմտածես որ չափից մեծ տարիքիդ չի սազում, ու… մնաս մեր սիրելի բարևկամ Դանիելը։

Ցանկանում եմ չդնե՛ս։

Կարճ ասած ուզում էի ասել՝ ուրախ և դուխո՛վ մնաս, հետաքրքիր կյանք ունենաս, բայց դե ուզում էի զահլեդ տանել մի քիչ։

ու տենց

պիտակներ՝ ծննդեան օր