պատմություն ժամանակակից փիլիսոփայի մասին

– ինչպես ասել է փիլիսոփա Ջագերը, դու միշտ չէ, որ կարող ես ստանալ այն, ինչ ուզում ես

– ծանոթ չեմ այդ փիլիսոփայի հետ

– լու՞րջ

– հա։ որ դարի փիլիսոփա էր՞

– մեր և անցյալ։ մեր ժամանակակիցն է կարելի է ասել։

– հա։ իսկ ամերիկացի՞ է թե եվրոպացի։

– բրիտանացի է։

– հմ։ չէ, ծանոթ չէ։ ո՞նց ասեցիր։

– հմ՞

– Ջագե՞ր։

– Հա, Մի՛կ Ջա՛գեր։

– մի հատ ես կնայեմ ինտերնետում։

– Այո, այո, փնտրիր, նայիր, ճիշտ այդպես։

_ու տենց _

պիտակներ՝ զրոյց  փիլիսոփայութիւն