ուզում եմ գրել բաց թողած հնարաւորութեան մասին։

ես գրում էի (լինկը հաւէս չունեմ գտնելու) այն մասին՝ ո՞ւր են մեր փայ միգրանտները։

մերոնք գնում են՝ հասկացանք, բա տեսնում ենք, ստեղ էլ են գալիս անկապ երիտասարդներ (գոնէ) դրսից, ու՝ չեն մնում, սրիկաները։

ինչի՞՝ որովհետեւ միգրանտները հակուած են գնալ զարգացած տնտեսութեամբ տեղեր, հարուստ երկրներ։ մի ամերիկացի կոմեդիան ասել էր, որ էսքան միլիոն միգրանտը չի կարող լինել զուգադիպութիւն՝ լաւ տեղ ա ամն֊ը։ իսկ ամն֊ի մէջ էլ՝ ափամերձ հարուստ նահանգներ, եւ ոչ թէ՝ արանքի եւ աղքատ նահանգներ։

իսկ այժմ՝ մեր բաց թողած հնարաւորութիւնը։ դա եւ բարի գործ անելու հնարաւորութիւն էր, եւ մեր փայ միգրանտներին ձեռք բերելու, այն էլ ի՞նչ միգրանտներ՝ նախանձելի՛։

յիշո՞ւմ էք 2014֊ին եզդիների ցեղասպանութիւն էր, լիքը փախստականներ էին՝ վիճակը ահաւոր էր։ այ մենք պէտք ա իրենց առաջարկէինք ապաստան, բերէինք մեզ մօտ։

համ որովհետեւ որպէս ցեղասպանութիւն վերապրած ազգ՝ հասկանում ենք իրենց ցաւը, համ հարեւանական լաւ քայլ ա, համ էլ՝ վերջապէ՛ս կունենայինք միգրանտներ, վերջապէ՛ս կան մեզնից դեսփերէյթ մարդիկ որ ստեղ կը գային։ ու ի՞նչ մարդիկ՝ մեզ ծանօթ, մօտ՝ եզդիներ՝ որ ի տարբերութիւն քրդերի՝ մեր եզդիները, դեռ երբ բանակ չունէինք, հայ գիւղացիների հետ, ուս ուսի դիրքեր էին պահում, սարերում հերթապահում։ ապրիլեանին սլոյեանը զոհուեց՝ եզդի համայնքից։ կարճ ասած՝ ներելի չէր եզդիներին չընդունելը։

ու էս գրածից յետոյ չեմ կարողանում ջրիկ շարունակել էս թեման, բայց իսկապէս՝ դրանի՞ց էլ լաւ շանս՝ ու սերժի կառավարութիւնը չընդունեց, մերժեց, կարծես։ դիմելու մասին միայն այս յղումը գտայ։ կարծես իմ յիշելով մերժուել են։ յղումների համար շնորհակալ կը լինեմ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

2014 

էս նկարը յիշում եմ ոնց էր արուել։ ես դէ «դէմ եմ»֊ին չեմ մասնակցել, որովհետեւ դէմ չէի։ աւելի ճիշտ դէմ էի այնքանով, որ էդ կառավարութեանը չէի վստահում, յիշում էի ռուսները ինչպէս են գցել իրենց թոշակի փողերով, ու դէ ինձ էլ են դէմեմիստների հետ պայքարի շրջանակներում կանչել ոստիկանութիւն, որ վախեցնեն, իրենց շարքում։

ու այդ օրը ես երեկոյեան դուրս էի եկել զբօսնելու, ու տեսայ ինչ֊որ հաւաք ա կինո մոսկուայի մօտ, սկզբից չէի ջոկել որ դէմ եմ֊ն ա, ինչ֊որ մէկին հանդիպել էի, ու մենք սկսեցինք ինչ֊որ տեքնիկական թեմայից խօսել, ու հաւաքը երթի շարժուեց, ու մենք շարունակեցինք երթի հետ զբօսնել ու խօսել՝ դէ ինձ մի կերակպի, տուր զրուցել։

տէնց, հասանք օպերա, ու ռոդէնի արձանի մօտ ինչ֊որ բան եղաւ, ոստիկաններ էին, խառը վիճակ էր, չեմ յիշում, բոլորը նստեցին, ու ես դարձայ նստացոյցի մաս։

իսկ էդ ժամանակ մի աղջիկ ինձ մի երկու օր ա թողել էր, ու նա իր ընկերների հետ անցնում էր կողքով, տեսաւ ինձ, ծիծաղեց, անցաւ էդ նստողների միջով, ինձ գրկեց, գնաց։ ու տէնց յետոյ մի որոշ ժամանակ էլի միասին էինք։


Avatar @{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 08.03.2019, 21:13:05

0ff1c99023f301374aa0342e993310ef

@{Կողմնակի Անցանց Մ․; norayr@spyurk.am}֊ն հետքի ֆլիքրի հոսքում ։)

#էկրանահան #տղա #ֆլիքր


#նորայր_չիլինգարեան #2014 #երեւան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

23 séquences d’éclairs à 7000 i/s capturées en France lors de la campagne de recherche Météorage 2014.

https://m.youtube.com/watch?v=szAMsMa3lYw


@{Avatar Ճաշող Փիլիսոփայ ; norayr@spyurk.am} 09.03.2015, 18:07:50

https://m.youtube.com/watch?v=szAMsMa3lYw

#23 #կայծակ #որոտ #ամպրոպ


#lightning #slowmotion #nature #video #xavier-delorme #fadi-awad #raise-my-dust #france #thunderstorm #gewitter #blitz #2014

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

իսկ ես հոգնել եմ էս տժոցներից, երբ կրկնում են ինչ֊որ պահվածք։ կներեք ինձ։ իրոք ծիծաղելի չէ։ չեմ ուզում հավես մարդուց մեծատառ տրանսլիտով գրառում կարդալ։ կամ հիմար մտքի կրկնություն։ ավելի սրամիտ բան հաստատ կարող եք մտածել։

հա, իրենք ում ծաղրում եք, գուցե մտավոր տկար են։ հասկանում եմ։ պատկերացրեք, ինվալիդ է անցնում, թոփալում է, իսկ հետեւից սրամիտի մեկը իր ձեւերը կրկնելով քայլում է։

չգիտեմ է։

դրանով մի անցյալում հայտնի ֆեյսբուքցին էր սիրում զբաղվել, մինչ բոլորին չզզվացրեց։

արդեն անցյալ դար է։ սա #2014 թիվն է։ ահա։ #ուտենց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)