ասք բուդկա գրելու մասին

Ճարտարապետների գործն էլ գործ չէ։

Նրանք էլ ամեն օր չէ որ ամառային են նախագծում, ինչ ասես բուդկա ստիպված չեն նախագծել։

Նենց չէ, որ ծրագրավորողներն են ամառային նախագծում։

Իրենք շատ շատերից հաճախ են բուդկա նախագծում, պարզապես, եթե ճարտարապետները գիտեն, որ եղածը մեծ բան չէ, բուդկա է, ապա ծրագրավորողները՝ հպարտանում են, իրենց էլիտար ու կարեւոր են զգում։

այնպես որ զգոն եղեք հպարտանալիս ձեր բուդկաներով։

եւ վերջ

ասք աֆթօների ըսպասարկման մասին

իմ ավտոմեխանիկ ախպարները մեքենայիս տվեցին սենց գրքույք ուր նշում են պատվասումները, եւ այլն։ Ահագին ադեկվատ մարդիկ են, իմ հանդեպ դասակարգային ատելություն չունեն, ես իրենց համար հասարակ մարդ եմ։ Արդեն սովորել են ստեղ ընդունված թերմինաբանությունը, ու գրքույքի վրա գրել են ոնց խոսում են(ք), ու արեւմտահայերեն քերականությամբ։ Նենց հավես է ստացվել։ 0 Արտասահմանեան աֆթօների ըսպասարկում։ ֊ Գօմբիւթըրով ըստուգում ֊ Ընժէգդոր լըւալ ֊ Յուղ փօխել ֊ Մօթօրիստ ֊ Խատաւիկ [Կարդալ աւելին]

ասք սովետական եւ գերմանական գովազդի մասին

Այս փոստերը արված է 1935 թվին, եթե հավատանք բնօրինակին՝ 0_c633b_359cb750_XXL իսկ այ այս Գերմանական գովազդը, 1937 թվին HochstLeistungen սկբից ես բացասման մեջ էի ֊ սովոր եմ որ Սովետն է սովորաբար գողանում։ Բայց փաստացի, հասկանալի է՝ այս ձեւի արվեստը ՍՍՀՄ կողմից հաստատված հեղափոխական արվեստն է, ու այնքան էլ զարմանալի չէ որ նացիները, երբ եկան իշխանության, սկսեցին կրկնօրինակել այն։ Ի վերջո, երկուսն էլ նման վարչակարգեր էին։ [Կարդալ աւելին]

ասք հաշվելու մասին

ուրեմն, այսօր քննարկում էին, որն է «ճիշտը», զրոյից ֊ ինպես սի֊ում, թե մեկից ֊ ինչպես պասկալ֊ում հաշվել։ Դեյկստրայի թղթի շեյրի պատճառով։ ուզում եմ ես էլ արտահայտվել։ Առաջինը, ոնց էլ հաշվեն, լավ է մի ձեւ, որովհետեւ այլապես լրիվ ես խճճվում։ Երկրորդը, Վիրտը ինքն է հրաժարվել պասկալի մոտեցումից, ու Մոդուլայից սկսած արդեն զրոյից է հաշվում։ Երրորդը, եթե սկսենք մաթից, ապա կա մի քանի մոտեցում ֊ օրինակ ռուսական մաթ դպրոցը համարում է որ զրոն բնական թիվ չէ, իսկ գերմանական մաթ դպրոցը ֊ որ զրոն բնական թիվ է։ Ես, բնականաբար գերմանացիների կողմից եմ։ (: [Կարդալ աւելին]

ասք ընտրակաշառքների մասին

երբ առմնետավարդսի առաջին տեղում այսպիսի բան է՝

armnetawards12

screenshot01

մտածում ես հիմա ինչքա՞ն հավանական է որ այսպիսի կտրուկ թռիչքներ կլինեին առանց հատուկ այդ համար անհանգստանալու։

ու ինչքան շատ է մարդկանց պետք «հաղթող» լինել որ սմս քվեարկություններն էլ են կեղծում։

ու տենց

ասք սեյլֆիշ օհ֊ի ու յոլլա խելախոսների մասին

մի քանի օր առաջ, ինչպես եւ խոստացել էին, սլաշ իվենթին ներկայացրին։ ինչպես եւ սպասում էի, mer + nemo որոշ մասեր + իրենց ինտերֆեյսը, որը դեռ չեն որոշել ազատ է լինելու թե ոչ։ սեյլֆիշ օհ֊ը ազատ է լինելու, իսկ յոլլա ուին պարզ չէ։ սեյլֆիշի կայքից ուրախացրեց հարց պատասխանը։ }} ինձ շատ դուր եկավ այդ ազատ ձեռնարկատիրության վիճակը։ երբ մի քանի հոգի հավաքվել են, ընկերություն են ստեղծել։ երբ բոլորին բոլորին բերել են բեմ ու ցույց են տվել ֊ այ նա այս գործն է անում, իսկ նա ֊ այն։ [Կարդալ աւելին]

ասք ազատ էլէկտրոնիկայի մասին

այս բորդերը made in armenia ֊ պատրաստված են հայաստանում։ դրանք տեսնելիս երիտասարդները հրճվում են, հիանում, իսկ մեծահասակները ծանր հոգոց հանում։ նրանք հիշում են, որ այսպիսի բան մեր մոտ տպելը լրիվ հասարակ բան էր։ _MG_3882 հետեւինը կոչվում է Յենոք, իսկ այս փոքրիկը՝ arduino uno է, որ ազատ նախագիծ է, ու ցանկացած մարդ կարող է տպել։ Ավելի ճիշտ, այն արդեն չպետք է կոչվի arduino ու կոչվում է Nairi-1. [Կարդալ աւելին]

ասք ճակատագրի հեգնանքի մասին

ուրեմն, Երեւանի վերնիսաժում կա մի Անդրեյ։ Նա վաճառում է օբյեկտիվներ, խցիկներ, կարողանում է դրանք վերանորոգել, ռուսախոս է։ Ինձ երբեմն կրեդիտով է տալիս, կամ տալիս է փորձեմ, մի երկու շաբաթ նկարեմ, վերադարձնեմ։ Մնացած ֆոտո ապրանքներ վաճառողները նրան չեն սիրում։ Ասում են ֊ մի գործ ունեցի իր հետ, նա քեզ կխաբի։ ասում եմ, ինչի՞ կխաբի։ պատասխանում են ֊ որովհետեւ բաքվեցի է։ այսպիսի փաստարկ։ Այսպես, Թիֆլիսում մտածում էի գնալ իրենց վերնիսաժում իրենց Անդրեին գտնել, տեսնել ինչ ունի։ [Կարդալ աւելին]