ուզում եմ քաղաքակիրթ դառնալ։

էս քանի օրը ինչ գրում եմ կամ մեկնաբանում՝ զգում եմ, որ քաղաքակրթութեան թեման ա, ու ուզում եմ քաղաքակիրթ լինել։

պէտք ա նաեւ թուղթ֊պլաստիկ բաժանել տանել ուր պէտք ա։ կամ էն ֆիրման կանչել որ գան տանեն։

ու ջանամ աւելի մաքուր խօսել, ու քիչ խառնել լեզուներ։ ինչ ուզում են թող ասեն։ ու տեսնել էլ ինչը մտքովս չի անցնում։ լիքը մանր կենցաղային բաներ էլ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

ես ասել եմ, որ ֆբ֊ում գրածները չեն փնտրւում համացանցային փնտրելու համակարգերով՝ գուգլով կամ բադիկով, ու դա, իբր խնդիր ա։ երբ հայերէն բան ես փնտրում՝ գտնում ես ակումբ․ամ֊ի քննարկում։ բայց հիմա ջոկում եմ, որ ամէնը էնպէս ա, ինչպէս պէտք ա լինէր։ ու ցանցի հնէաբանները կը ջոկեն, որ դէ չզարգացած հանրութիւն էր՝ դեբիլութիւններ էին խօսում ֆբ֊ում, մաքսիմում քաղաքական քննարկումներ կային, էն էլ հիմնականում անորակ։ իսկ քաղաքականութիւնը դէ լոու լեւել ա, կենցաղ ա։ [Կարդալ աւելին]

այո, զի մարդկանց վատ֊լաւ զգալու սանդղակը նոյնն ա։ նա թրամփից նոյնչափ վատ ա զգում, ոնց դու սերժից էիր, բայց նա չի ջոկում, որ թրամփի ամերիկան անհամեմատ աւելի լաւ վիճակում ա, քան սերժի հայաստանը։ ու քանի որ չի զգում, կասի՝ ահ, մեզ մօտ աւելի վատ ա, մեզ մօտ էլ չկայ խօսքի ազատութիւն, եւ այլն։ բայց, ինչպէս ռուսներն ասում են՝ յիմար ա, բայց օճառ չի ուտում, չեն գալիս ռուսաստան կամ հայաստան ապրելու, իրենց արիւնոտ վարչակարգից թռնելու համար։ [Կարդալ աւելին]


Avatar @{ ծիկրակող Թոմ ; tanamasi@spyurk.am} 9/18/2019, 12:51:32 PM

ամենակարևոր բանը, որ պետք ա աղջիկներին սովորացնել էն ա, որ իրականում դու ես որոշում դու թուրը քո ու ասպետի արանքը դրած քնող վալկիրիա ես, թե արքայազնիդ բարձր աշտարակում սպասող ու վիշապի հետ սիլիբիլի անող արքայադուստր։ սաղ ֆեմինիզմը դրա մեջ ա


#ֆեմինիզմ #վիշապ #սիլիբիլի #ասպետ #աղջիկ #մարդիկ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)