խաժուժիկ
նշանակում ա՝ գոյնզգոյն, խըժըբըժը։
#լոռի
գմբրջիկ
էրեխուն կարող են ասել, նշաանկում ա՝ մեծոտ, թմբլիկ։
#շիրակ
#հայերէն
խաժուժիկ
նշանակում ա՝ գոյնզգոյն, խըժըբըժը։
#լոռի
գմբրջիկ
էրեխուն կարող են ասել, նշաանկում ա՝ մեծոտ, թմբլիկ։
#շիրակ
#հայերէն
ոնց հասկանում եմ, ui դիզայներները կարծում են որ ճիշտ չի մոբայլ յաւելուածի՝ գոնէ դիտարկչի մի քանի պատուհան ունենալը։
իսկ ինձ դա շատ սահմանափակում ա։ ես սիրում եմ տաբերը դասակարգել՝ սրա մասին, նրա մասին։
շեղուեմ՝
նոյնիսկ շատ կարեւոր ա որ ֆայրֆոքսը, 70-100 վարկածներից մէկից սկսած(եթէ գիտէք որից կոնկրէտ՝ ասէ՛ք խնդրում եմ) կարողանում ա իրա պետուհանները վերականգնել ճիշտ տիրոյթներում։ նաեւ փիջինի պատուհաններն են մօտս դասաւորուած տարբեր տիրոյթներով՝ էստեղ լեզուների մասին, էստեղ՝ օհ֊երի, էստեղ մոբայլ օհ֊երի, էնտեղ՝ ֆոտօյի։
ինքնասիրահարուա՞ծ գրառում ա՝ չգիտեմ է։ պահանջ ունեմ տարբեր պատուհաններով դիզայնի, փորձում եմ բացատրել դա։
ու նոյնիսկ ջեմինի դիտարկիչը՝ լագրանժը, մոբայլ վարկածում տարբեր պատուհաններ չունի։
գուցէ իմաստ ունի մոբայլ ջեմինի դիտարկիչ գրելը՝ հէնց այդ պատճառով։
— chat gpt֊ն սկսել ա զրոյցները չջնջել, իմաստ ունի անցնել deep seek֊ի։
— deep seek֊ը միշտ չի ջնջել։ ամէն դէպքում, ես իրանց հետ ինտիմ բաներ չեմ խօսում։ ես ինտիմ բաները գրում եմ բլոգում։
#զրոյց
մարդ կա՞յ ով ունի gl.inet e750։ ինձ պէտք ա դրա type-c to ethernet replicator֊ը։
վերջերս նայում էի՝ էմին շելդընին փորձում էր տանել բարեկամներով միջոցառման, իսկ նա չէր ուզում բաց թողնել ընկերների հետ ցանցային խաղը։
մի պահ յանձնւում ա ու համաձայնում ա գալ, բայց ասում ա՝ կը գամ ու ինտերնետով կը կպնեմ, կը խաղամ։
ու ես յիշեցի ինչպէս ինձ կանչել էին ծնունդի 2009 թուին։
հիմա հասկանում եմ որ պէտք ա նաեւ նշել՝ ինչի՞ կանչեցին՝ զի չէին իմանում ով եմ։ իրենք երկու քոյր էին, երկուսն էլ բլոգ էին գրում, ես էի գրում, իրար մեկնաբանել էինք, մի երկու անգամ պատահաբար տեսել էին փողոցներում, իսկ մի անգամից բարդ ա հասկանալ ում հետ գործ ունես։
ծննդի օրը ես նախ հազիւ պոկուեցի՝ ընթացիկ զբաղմունքից ունակ չեմ հեշտ պոկուել, ու դէ գնացի, բայց վերցրի հետս ե՛ւ լափթւղոփը ե՛ւ մի մեծ տուփի չափ wimax սարք։
նախապէս ճշտել էի ու իմացել որ նրանք իհարկէ տանը ինտերնետ չունեն։ էն ժամանակ քչերն ունէին իսկ եթէ ունէին՝ դայալափ էր՝ կպնում էին մի պահ, անջատւում։ անլար բաժանել չկար՝ ո՞ւմ բաժանես, ո՞ր սարքին։
գնացի, նստեցի վարդակներին մօտ, միացրի եւ էդ սարքը, եւ լափթոփս, ե՛ւ եթերնէտ լարը էդ սարքից՝ իմ կարգչին՝ սարքը wifi չէր բաժանում։ (: բերել էի որ անկապ չմնամ, փիջինն էի բացել, նայում էի ով ինչ ա գրում freenode֊ում, չաթւում էի արանքում։
բոլորն ինձ տրուկ վերաբերուեցին, բաւական բռի մեկնաբանեցին վարքս եւ գնահատեցին էութիւնս, եւ էդ օրուանից չեղարկեցին։
ես չամաչեցի, ինձ հիմա էլ ա թւում որ նորմալ բան եմ արել։ ու էսօր երբ բոլորն իրենց հեռախօսներից առցանց են, ու երբ եկել են հիւր, մէկ մէկ նայում են հեռախօսին, կամ գրում֊պատասխանում՝ էդ տարօրինակ չի։ էն ժամանակ էր տարօրինակ ընկալւում։
յ․ գ․ ինձ յաճախ ցաւում ա մտքից որ ես ու կինս էդքան ուշ ենք սկսել շփուել, ու որ դա մի տաս տարի աւելի շուտ չէր։ եթէ ոչ՝ մի քսան տարի։
ու ինձ միակ սփոփող միտքն էն ա որ գուցէ դա էդքան վատ չի, զի այլապէս՝ հաւանական ա որ եթէ առաջին օրը իմ հայեացքը բռնելու անհնարինութիւնը մի ձեւ կընդունուէր, ապա երկրորդ օրն արդէն նոր եւ անսպասելի բացայայտումները հաշուի առնելով նա ինձ միեւնոյն ա կը չեղարկէր։
#մեծ_պայթիւնի_տեսութիւն #անկապ #պատմութիւն #համացանց
ասում եմ՝ սոնայի հետ էլ ենք նուագել, ցոյց եմ տալիս վիդեօն։
նայում ա վիդեօն, ասում ա՝ էս ինչ հաւէս շէնք ա։
ասում եմ՝ էլ չկայ էդ շէնքը։
ասում ա՝ վաայ։
նոր ա իմացել էդ շէնքի մասին ու էդպէս կտրուկ տխրեց։ :/
#շէնք