վերջերս նայում էի՝ էմին շելդընին փորձում էր տանել բարեկամներով միջոցառման, իսկ նա չէր ուզում բաց թողնել ընկերների հետ ցանցային խաղը։
մի պահ յանձնւում ա ու համաձայնում ա գալ, բայց ասում ա՝ կը գամ ու ինտերնետով կը կպնեմ, կը խաղամ։
ու ես յիշեցի ինչպէս ինձ կանչել էին ծնունդի 2009 թուին։
հիմա հասկանում եմ որ պէտք ա նաեւ նշել՝ ինչի՞ կանչեցին՝ զի չէին իմանում ով եմ։ իրենք երկու քոյր էին, երկուսն էլ բլոգ էին գրում, ես էի գրում, իրար մեկնաբանել էինք, մի երկու անգամ պատահաբար տեսել էին փողոցներում, իսկ մի անգամից բարդ ա հասկանալ ում հետ գործ ունես։
ծննդի օրը ես նախ հազիւ պոկուեցի՝ ընթացիկ զբաղմունքից ունակ չեմ հեշտ պոկուել, ու դէ գնացի, բայց վերցրի հետս ե՛ւ լափթւղոփը ե՛ւ մի մեծ տուփի չափ wimax սարք։
նախապէս ճշտել էի ու իմացել որ նրանք իհարկէ տանը ինտերնետ չունեն։ էն ժամանակ քչերն ունէին իսկ եթէ ունէին՝ դայալափ էր՝ կպնում էին մի պահ, անջատւում։ անլար բաժանել չկար՝ ո՞ւմ բաժանես, ո՞ր սարքին։
գնացի, նստեցի վարդակներին մօտ, միացրի եւ էդ սարքը, եւ լափթոփս, ե՛ւ եթերնէտ լարը էդ սարքից՝ իմ կարգչին՝ սարքը wifi չէր բաժանում։ (: բերել էի որ անկապ չմնամ, փիջինն էի բացել, նայում էի ով ինչ ա գրում freenode֊ում, չաթւում էի արանքում։
բոլորն ինձ տրուկ վերաբերուեցին, բաւական բռի մեկնաբանեցին վարքս եւ գնահատեցին էութիւնս, եւ էդ օրուանից չեղարկեցին։
ես չամաչեցի, ինձ հիմա էլ ա թւում որ նորմալ բան եմ արել։ ու էսօր երբ բոլորն իրենց հեռախօսներից առցանց են, ու երբ եկել են հիւր, մէկ մէկ նայում են հեռախօսին, կամ գրում֊պատասխանում՝ էդ տարօրինակ չի։ էն ժամանակ էր տարօրինակ ընկալւում։
յ․ գ․ ինձ յաճախ ցաւում ա մտքից որ ես ու կինս էդքան ուշ ենք սկսել շփուել, ու որ դա մի տաս տարի աւելի շուտ չէր։ եթէ ոչ՝ մի քսան տարի։
ու ինձ միակ սփոփող միտքն էն ա որ գուցէ դա էդքան վատ չի, զի այլապէս՝ հաւանական ա որ եթէ առաջին օրը իմ հայեացքը բռնելու անհնարինութիւնը մի ձեւ կընդունուէր, ապա երկրորդ օրն արդէն նոր եւ անսպասելի բացայայտումները հաշուի առնելով նա ինձ միեւնոյն ա կը չեղարկէր։
#մեծ_պայթիւնի_տեսութիւն #անկապ #պատմութիւն #համացանց