2018-12-06-3381896

փարիզի դէպքերի վերաբերեալ ուզում եմ նշել, որ

— ոստիկանութիւնը բռնութիւն չի գործել։ ոստիկաններն ահաւոր զգոյշ էին, որ չվնասեն ըմբոստներին։ յաղթակամարի հրապարաում դրուած ջրցան մեքենան, որ տեսնում էր, մի քանի հոգի հաւաքուել են, կարող էր մի հոսք ջուր նետել իրենց վրայ, իրենք էլ կը ցրուէին։ ու ըմբոստները լաւ էլ օգտուել են էդ վիճակից, նեղել են ոստիկաններին, ոնց կարող են։ ու էդ օկէյ ա։

— այն, որ որոշ մարդիկ մտել են յաղթակամարի թանգարանը աւիրել են, դա բոլորի կողմից դատապարտւում ա։ ու ասում են, դէ, դեբիլներ են, լինում են դեբիլներ։ ու շարժման հետ չեն կապում։

բայց ոչ միայն շարժման հետ չեն կապում, չեն կապում նաեւ իշխանութեան սադրանքների հետ։ ոչ մէկի մտքով չանցաւ ասել, որ սրանք իշխանական սադրիչներ են, ով եկել թանգարանը վնասել են, որ իշխանութիւնը մարտի մէկ անի իրենց։ զի դէ, էդ անհնար ա։

#փարիզ #քաղաքականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ փարիզ  քաղաքականութիւն