2018-05-18-3115372

մէկի հետ ուզում էի կիսուել այսօր իմ (ի՞մ) աղջիկներից, ու հասկացայ որ չեմ կարող, ինձ իր մօտ ապահով չեմ զգում, ու տենց եկայ տուն, մտածեցի, դէ աւելի անապահով տեղ ասա՝ բոլորին։ գիտես ինքը չի ընկալի, ասա հրապարակային։

ու տենց, էլի երազում էդ աղջկան եմ տեսել, ինքը էլի քայլեր արեց, որ ես մտածեցի, պէտք ա դեբիլ լինես, որ չհասկանաս, արձագանքի՛ր նորայր, արթնացայ, ու հասկացայ որ էհ, էլի դեռ շարունակւում ա, էս ա շուտով մի ամիս կը լինի ինչ իրան չեմ տեսել։

դասախօսութեան էի, ու ընթացքում կարօտում էի մի ուրիշ աղջկայ, որովհետեւ էդ թեման ինձ շատ մօտ էր, իսկ թեման ես իր հետ եմ ասոցացնում, ու ինքն իմ համար զուտ սպանիչ սիրուն աղջիկ չի, ինչպէս եւ բոլոր աղջիկները, ումով հետաքրքրւում եմ, եւ թերեւս նրանք, ում տանել չեմ կարող, այլ այդ ինձ գերող աշխարհի մասին ա, ու այդ աշխարհում ինձ շատ մօտ դեր ու դիրքորոշում ու ճաշակ ունեցողն ա։

յետոյ էլ տեսայ մէկի ընկերներին, ու հետաքրքիր ա, որ այդ մէկի հետ տարիներ առաջ խօսել ենք, որ այսինչ տեղում այսինչ աղջիկն ա ինձ դուր եկել, դէ ոչ միայն զուտ, կրկին, այլ տպաւորութիւն էր թողել այնքան, որ ուզում էի հարմար առիթ լինէր ծանօթանալու, ու շփուելու, հետաքրքիր էր թւում, ու նա ոչ մի ձեւ տեղը չէր բերում թէ ով ա, ֆբ֊ի լինկեր էր տալիս այդ միջոցառման մարդկանցից, ու ես ասում էի՝ չէ, չէ, չէ, չէ։

ահա, այսօր տեսայ, ասացի՝ ես քեզ այդտեղից գիտեմ։ տեսայ մի պահ ու իրենք գնացին։ ու ես տենց մնացի, նայեցի իրենց հետեւից, ու տենց ուզում էի իրենց հետ լինել, ու վերջապէս շփուել, հարցեր տալ, տեսնել ով ա, ինչով ա ապրում։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)