2018-04-29-3087890

մի անգամ, տարիներ առաջ, ես ու ընկերուհիս հիացած որոշ թիֆլիսի տեղերից (իսկ այն ժամանակ դեռ այնքա՜ն լաւ տեղեր չգիտէինք), մտածում էինք որ կարելի ա վանաձորում լաւ տեղ վերցնել ու քուլ միջավայր սարքել։

յետոյ երբ ասացինք դա մի վանաձորեան ընկերոջ, նա պատասխանեց, թէ պէտք չի վանաձորին տենց բան, նոյնիսկ բացասական վերաբերուեց, ասաց որ վանաձորեան մշակոյթն ա՝ իրար տուն կամ դոմիկ հաւաքուելը։

երէկ քլոքերնոց էի, յետոյ երեւանից մարդիկ միացան։

ապշել էի, վանաձորցի իմ ընկերները, որ ես մտածում էի, երեւանցի ռոքերների պէս էլեկտրոնայինին սովոր չեն, տե՛նց թունդ թեքնո էին դնում֊պարում, որ ինձ համար էլ ա թունդ։ ու մտածեցի, որ մի կողմից ինչ լաւ ա, որ վանաձորը քաղաք ա, ու այնտեղ հնարաւոր ա բաւական մարդ լինի, ով իրար կը գտնեն ու կը հաւաքուեն «դոմիկ»֊ներում, իսկ միւս կողմից, իրենք ինչ հաւէս ոչ կորպորատիւ, ոչ բիզնես յարաբերութիւնների մէջ են, զուտ համայնք ա կրեատիւ ու բաց մարդկանց, ու իրենք ինչի՞ պիտի տոմսի փող տան, ու գնան ինչ֊որ դիջէյի լսեն։

վանուհին տուպը իւթիւբ օգտագործելով դիջէյութիւն էր անում մի պահ, ապշելու էր, մի ներդի մէջ մի գործ էր դնում, միւսը ցածրացնում, մէկը բարձրացնում նենց, որ մարդիկ չէին զգում գրեթէ(դէ բիթեր բռնացնելու ու արագութիւնը սինք անելու տարբերակ չունէր բնականաբար), ալբերտը լիքը քուլ էլեկտրոնայինի էր ծանօթ, ու ես էի իրենցից սովորում, էնքան նշում արի թէ ինչ վերջ հեղինակներ կան։

ու այնքան լաւ էին էմոցիանոլանում, զգում երաժշտութիւնը, ահաւոր սիրուն էին։ ես երեւանում այլ ձեւ եմ տեսնում, գուցէ նրանից ա որ հարազատ միջավայրում մարդիկ աւելի են բացւում, քան պարզապէս պարելը։

#երաժշտութիւն #վանաձոր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երաժշտութիւն  վանաձոր