2018-03-04-3003265

մի հատ էլ տղայ մօտեցաւ, սկսեց խօսել՝ «բա էս երաժշտութի՞ւն ա»։ ասացի՝ «բա ի՞նչ ա, եթէ երաժշտութիւն չի, իհարկէ երաժշտութիւն ա»։ ասաց՝ «բայց սա ուղեղ ա սղոցում»։ ու ես յիշեցի այս սովետական ֆիլմը, ուր արեւմտեան այն ժամանակուայ երաժշտութիւնը համեմատւում էր արգելակների սուլոցի հետ։

նենց զարմանալի ա, ինչքան ոչ բաց են, ընկալել չկամեցող, ոչ ունակ են մարդիկ։ նոյնիսկ «կրեատիւ» մասնագիտութիւններում։

ու ինչքան սովետական ա դա՝ սահմանել երաժշտութիւնը մի ձեւ, ու այն, ինչ սահմանումից դուրս ա, երաժշտութիւն չճանաչել։ իսկ արեւմտեան «դեսկրիպտիւիստական» մօտեցումը կը լինէր՝ վաու, էս կարծես թէ հետաքրքիր ա հնչում, մենք կարծես թէ ունենում ենք նոր ոճ, եւ մեր մշակոյթն էլ աւելի հարուստ ա։ յէյ։ #բոհեմնոց #երաժշտութիւն #մօտեցում

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ բոհեմնոց  երաժշտութիւն  մօտեցում