մտածեցի, կարո՞ղ ա մեր հասարակութիւնը էդքան պահպանողական ա ոչ այնքան կտրուած, ճնշուած լինելու պատճառով, այլ նաեւ այն պատճառով, որ նրանք, ով ունէր այսպէս կոչուած «արկածախնդրութեան գենը», դարերով արտագաղթել են, իսկ մնացել են ու զտուել նրանք, ով ռիսկի սովորաբար չէր դիմում, ու առանձնապէս արկածախնդիր չէր։
յետ դիսքլէյմեր, նենց չի որ ես պահպանողականը բացարձակ նեգատիւ եմ ընկալում, պարզապէս ինձ հաճելի կը լինէր աւելի բալանսաւորուած հասարակութեան մէջ։ ու ինքս ենթադրում եմ որ ես էդ «արկածախնդրութեան գենից» չունեմ։