էն օրը որ վաչագանը սելֆի արեց հետս, լեւոնին ենք տեսել անգլիական սեթեր ման տալուց, ու վաչագանն ասաց, որ երեւանը իր համար շատ կարեւոր ա, որովհետեւ այստեղ ոնց էլ լինի դուրս գայ ծանօթ ա տեսնելու։
նենց չի որ ուրախ չէի լեւոնին ու մանաւանդ սեթերին տեսնել, էդ միշտ հաճելի ա շուն շոյել առանց պարտաւորութիւնների, բայց ես չեմ ուզում էս երեւանը։
ես ուզում եմ փոքր քաղաքում լե կորբուզյէոտ տուն, ասենք էն սարի լանջին, անտառի մօտ։ բնութիւնն ա կարեւորը, մարդիկ ինձ չեն նեղի, չեմ շփուելու։ դիլիջան, շուշի, վանաձոր, ստեփանաւան՝ նման մի բան։ ու նենց գործ որ տեխնիկայիս ծախսերին հերիքի։ ու էդ ա խնդիրը, աշխատանքը, որ կապել ա ինձ երեւանին։
եթէ (թողէք երազեմ, այո), ես ունենայի մի հինգ տարի արձակուրդ, ես վիզ դնելով, տապալուելով, յուսահատ լինելով, բայց կանէի էն գործը, որը մենակ ինձ ա պէտք (հետազօտական նախագիծ էր փաստօրէն լինելու), ու տենց երեւի որոշ չափով բաւարարուած կը լինէի։
ես վախենում եմ կտրուկ արտայայտուել, քանի որ արտայայտածը ինքս ինձ դնում ա փաստի առաջ, ու ես ստիպուած եմ մի բան էդ փաստի հետ անել։ որ սենց եմ զգում, որ սենց չեմ զգում, որ չեմ սիրում։
ես չեմ սիրում՝ ոչ մի մարդու, ու ոչ էլ էս քաղաքը։
ես նոյնիսկ շուն չեմ ուզում, ու հունոտի ձորի բերանի մօտ մենակ կը զբօսնէի ամէն երեկոյ, ահա։
կարօտել եմ էդ քամուն, վրանի գողին։