2017-10-11-2777844

ուրեմն, երէկ այս ֆիքսն էլ աւելացրի xkb շարուածքին, ու տեսնեմ, բացի ինձնից՝ նոյնիսկ 2004֊ին ու 2006֊ին մէկն աւելացրել էր ֆիքս միջակէտի ու վերջակէտի համար, որ սխալ էին։

անունը՝ մի հատ աղջկայ անուն, ասենք՝ Ա։ մէյլն էլ տեսնում եմ։ ասացի՝ գրեմ այդ Ա֊ին, տեսնեմ այդ ո՞վ ա։

գրեցի՝ բարեեեւ, Ա, ինչ լաւ ա, որ էդ քոմիթներն արել ես, ես միշտ ուրախ եմ եղել որ լինուքսի ստեղնաշարիս մէջ այդ նիշերը ճիշտ են։ էս մարդն էլ ինձ պատասխանում ա՝ հա, Ա֊ն չեմ, անկապ մականուն էի ինձ դրել, ու չգիտեմ էլ արժէ՞ր էդ քոմիթներն անել, հիմա ալարում եմ շարուածքը փոխել լատինական միջակէտ դնելու համար։ ու ամենատխուրն էն ա որ գիտեմ էդ տղյին։ :/

վիքի֊ում էլ ա ակտիւ։ գրողը տանի։ :/

նու ո՞վ ա տենց բան անում, ո՞վ։ ինչի՞։ #հայերէն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ հայերէն