— տեխնոլո՜գիա,— բացականչում էր իմ առաջին կուրսի դասախօսներից մէկը,— պէտք է իմանաք տեխնոլոգիա։ միակ շանսն որ այս երկիրը ունի այն է որ դո՛ւք սովորէք տեխնոլոգիա։ — կրկնում էր նա։
մտածում եմ, տեխնոլոգիան այն աբստրակցիան է, որի միջոցով մենք գործ ենք ունենում գիտութեան հետ։ այն պրիզման է, որի միջոցով մենք գիտութիւնը տեսնում ենք։
ու այն ունի իր նրբութիւնները, ստորջրեայ քարերը, մանրուքները։ գիտութիւն իմանալը քիչ է, քանի որ այն կիրառելու պէտք է նաեւ իմանալ տեխնոլոգիա։
#գիտութիւն #տեխնոլոգիա