հեռախօսային

նոկիան, որ էն մէկը «արտադրել» է, իրականում այնքան էլ նոկիա չէ։

տեսէք, նախ, նոկիան վաճառել է իր ամբողջ մոբայլ բիզնեսը՝ իր բոլոր նախագծողներով, ինժեներներով հանդերձ։ եւ ոչ մի տեղ չի նկատուել, որ նոկիան փնտրի, վարձի նոր նման աշխատողներ։ այսինքն, այն պարզապէս ռեսուրս չունէր նախագծելու եւ թեստաւորելու երկաթը։ ըստ երեւոյթին, դա քայլ էր, որով նոկիան ասում էր, որ ուզում է մնալ այս բիզնեսում։ իսկ երկաթն իրականում նախագծած էր չինական արտադրողի կողմից, նոկիան փաստացի տուել է իրաւունք օգտագործել իր բրենդը։ քանի որ բացի բրենդից ոչ մի բան չունի, բայց բրենդն էլ ոչ այնքան ունի։

ինչո՞ւ էր էն մէկը պլանշետ։ քանի որ, ըստ պայմանաւորուածութեան, նոկիան իրաւունք չունի մինչեւ 2016֊ի երկրորդ կէսը զբաղուել հեռախօսային բիզնեսով։ իսկ մայքրոսոֆթը՝ իրաւունք չունի 2015֊ից յետոյ «նոկիա» բրենդով խելախօսներ արտադրել։ հասարակ հեռախօսներ ունի՝ տաս տարի։

նոկիան վերջերս յայտարարել է իր վերադարձի ցանկութեան մասին։ բայց իրենք, փաստացի, բացի բրենդից ոչ մի բան չունեն։ ոչ պատենտներ, ոչ աշխատողներ։ ունեն, փաստացի, միայն քարտէզներ։ ու դա հաւասար է զրօ֊ից սկսելուն։ մանաւանդ, նոր օհ֊ով գերլցուած շուկայ մտնելն է շատ բարդ։ դա պահանջում է ահռելի ներդրումներ, որ իրենք հիմա իրենց թոյլ տալ չեն կարող։ օրինակ, գոնէ հիմնական ամպային սերուիսների համար ծրագրեր մշակել, հիմնական օգտագործուող լաւ որակի ծրագրեր ունենալ։ դրանով իրենք ընդամէնը կասեն՝ մենք էլ ունենք։ պէտք է նաեւ ունենալ այն ինչ ուրիշները չունեն։ իսկ դա էլ աւելի բարդ է, քանի որ արի ու գտիր մի նորութիւն այնտեղ ուր ամբողջ աշխարհը մտածում է էլ ինչ նորութիւն անել, ու փորձում է առաջինն այդ նորութիւնը շուկայ հանել։ ամէն դէպքում, տեսնենք, ինչ են անելու․ կարողանալո՞ւ են գոնէ դառնալ եւս մէկ անդրոիդ սարք արտադրող, թէ չէ։

այստեղ, իհարկէ շատ կարեւոր է, որ արդեն կայ Յոլլան, որ սեփական օհ եւ էկոհամակարգ ձեւաւորելու առաջին մանկական քայլերն արել է։ ու գուցէ դա էլ նոկիային օգնի մի օր ոտքի կանգնել։

ու տենց

պիտակներ՝ մոբայլ  Յոլլա  նոկիա  նոկիա ն1  սեյլֆիշ