2014-11-20-1159269

փաստօրէն, եթէ քենոն֊մ42 ադապտերն ունի այսպիսի կոնտակտներ ապա այն կարողանում է շփուել խցիկի հետ։ յայտնում է նրան ինչ֊որ դեֆոլթ օբյեկտիւի տուեալներ, կարեւոր չէ, ու ապա քենոնը երբ ֆոկուսւում ես այն կարմիր կէտերն է վառում, եթէ ֆոկուսը այդ կէտի տեղում է, եւ չխկացնելու կոճակը թեթեւ սեղմուած է։

ռուսական ֆորումներում սրան չգիտես ինչու ասում են «ադուվանչիկ», խատուտիկ։ չնայած ես սովոր եմ առանց օգնութեան ֆոկուսուել (ու տապալուել այդ գործում) բայց հաւէս է։ նաեւ կան այնպիսի ադապտերներ, որ կարելի է իրենց մէջ գրել, ինչ ես ուզում իրենք յայտնեն խցիկին։

#փաստօրէն #ադապտեր #քենոն #մ42 #խցիկ #ֆոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ փաստօրէն  ադապտեր  քենոն  մ42  խցիկ  ֆոտո