ասք մեծամիտ չլինելու մասին

այսօր այնպիսի բան եղավ, որ հավատս մարդկանց մեջ մեծացավ։ այսինքն մեկ է դեռ բացասական արժեք ունի, բայց դրական ուղղությամբ է։

ես սովորաբար խուսափում եմ մարդկանց հետ աշխատել, նախընտրում եմ մեքենաների հետ ֊ քանի որ իրենց սոֆթը ինչքան էլ վատը չլինի, այնքան նյարդերիս չի ազդում, ինչպես մարդկանցը։

բայց այսօր ուրախացա երբ լսեցի մեր ճարտարագետներից մեկի մտքերը մեր մասին։

ու չնայած դա «մենք, հետամնաց ասիացիները, իսկ իրենք, վեհ ու զարգացած արեւմտացիները» ոճով էր, որը բնավ էլ ռացիոնալ չէ, բայց եւ ինքնաքննադատական էր, իսկ դա արդեն օգտակար է առողջության համար։

ասում է՝ այ մենք այլ մարդկանց չենք հարգում, անկախ իրենց ազգից, պարզապես ուրիշներին, այ կարդացեք «Քաոս» կամ «Պատվի համար»֊ը,(դե մարդը ինչ կարդացել է դա է մեջբերում) կոշիկներով գինի ենք խմում, երբ մի բան ունենք, ու մեզ ուրիշներից լավն ենք դրանով զգում, երբ հեչ էլ լավը չենք։

֊ իսկ ֊ շարունակում է ֊ այ ասենք այն մեկը, որ եկել էր, ես երբեք չէի պատկերացնում, որ այդպիսի մարդը այդպես իրան կպահի։ շարվարը մաշված էր, ու հաստատ նա փողից նեղված չէ, որ նոր շալվար իրան չի առնում, պարզապես բանի տեղ չի դնում, դե մաշված է ֊ մաշված է։

կամ․․․ տեսե՞լ եք այսինչի հետ ո՞նց էր աշխատում, իջել էր ծնկները հատակին էր դրել, ու տենց իր կողքը գործ էր անում։ հայը բա տենց կանե՞ր։ չէ, չեմ ասում ոչ ոք, բայց ընդհանուր առմամբ, ախպեր, ստատիստիկայով։

հա, կրկում եմ, ինքնաքննադատությունը ընդհանուր առմամբ, ստատիստիկայով առողջությանը օգտակար է, քանի որ, կամ եթե նրան հետեւում է փոփոխություն, զարգացում։

ու տենց

պիտակներ՝ զրոյց  մտքեր