Չվճարված #տուգանք ՝ http://smbatgogyan.livejournal.com/20686.html
#2008 թ-ի դեկտեմբերի չորսի երեկո էր: #Էջմիածին -#Աշտարակ մայրուղու #Սասունիկ գյուղից դեռևս երևում էր արեգակը, որն իր ճառագայթների մի մասը բաժին էր հասցրել գյուղից դուրս սլացող #Օպել մակնիշի ավտոմեքենային: Մեքենան դեռևս գյուղի սահմաններում էր, սակայն շարժվում էր 85կմ/ժ արագությամբ: Նման հանգամանքը չէր կարող վրիպել #ՊԱՏ (պետավտոտեսչության) տեսուչից, որի մեքենան արեգակի ճառագայթներից թաքնվելու համար պահ էր մտել բլուրի մյուս կողմում: Բացառված չէ, որ նա թաքնվել էր վարորդներից: Գործի դնելով կախարդական զոլավոր փայտիկը ավտոտեսուչը (այսուհետև ԱՏ) ընդհատեց Օպելի սլացիկ ընթացքը: #Վարորդ Սմբատն անվստահ կանգնեցրեց մեքենան և զգաց, որ առաջին անգամ է զրուցելու ԱՏ-ի հետ և, հավանաբար, առաջին անգամ տուգանք է վճարելու: Նա դեռևս չէր էլ կասկածում, որ հանգամանքներն այնպես են զարգանալու, որ … Մի խոսքով, Սմբատն իջավ մեքենայից, մոտեցավ ԱՏ-ին: Վերջինս չներկայացավ, սակայն անմիջապես պահանջեց 10.000 դրամ: Շշմած նման վերաբերմունքից
Սմբատը շփոթվեց: Շատ լեգենդներ էր լսել ԱՏ-ների մասին, սակայն այդպիսի համարձակության չէր սպասում: Պատկերի ամբողջության համար ավելացնենք, որ ԱՏ-ն թեթևակի հարբած էր: Մի-քանի րոպե տևած վեճից հետո նրանց միացավ Սևանը, որն աննկատ դուրս էր եկել Օպելից և մոտեցել իր եղբորը: Սևանը քսանամյա երիտասարդ է ծնված և մեծացած Ջավախքում, իսկ այժմ Երևանի Ժող Տնտեսության Ինստիտուտում ուսանող: Նրա բառապաշարը հարուստ է տարբեր տեսակ հայհոյանքներով, ինչն էլ նա անմիջապես գործի դրեց
հասցեատեր ընտրելով ԱՏ-ին: Վերջինս զայրացավ և սկսեց 30.000 դրամանոց ակտ գրել: Սևանը պատռեց այդ ակտը: Չգիտեմ ինչ կլիներ, եթե այդ պահին ԱՏ-ն չպահանջեր մեքենայի բանալիները: Պարզեցին, որ բանալիները մեքենայում են: ԱՏ-ն արագ մոտեցավ Օպելին, նստեց ղեկին, միացրեց շարժիչն ու … քշեց:
Հինգ րոպե անց Աշտարակ մտնող Օպել մակնիշի մեքենային հետապնդում էր ՊԱՏ մեքենան ղեկին Սևանը, վարորդի կողքին Սմբատը, որին տասը րոպե առաջ թվում էր, թե արագությունը գերազանցելու համար տուգանք է վճարելու: Եվս երեք րոպե անց Օպելն ու ՊԱՏ մեքենան դուրս եկան Աշտարակ-Երևան մայրուղի: Հենց այդ պահին Սևանը միացրեց մեքենայի լուսային և ձայնային ազդանշանները: Մեքենաների արագությունները բարձրացան
ի վերջո հասնելով 110-120 կմ/ժ: Քիչ անց այդ “հետապնդմանը” միացավ մեկ այլ ՊԱՏ մեքենա, որին հաջողվեց վազանցել Օպելին և պարտադրել նրան կանգնել, դա տեղի ունեցավ ՊՆ նախկին շենքի մոտ:
Այլևս չեմ մանրամասնի, թե սթափ վիճակում գտնվող ԱՏ-ի դեմքին, իրավիճակը պարզաբանելու ընթացքում, ինչպես հաջորդաբար հայտնվեցին ջղայնություն, զարմանք, կատաղություն, ծիծաղ և վերջապես անհանգստություն: Անհանգստություն հայտնվեց այդ ամենի մասին համապատասխան մարմիններին պատմելու սպառնալիքից հետո: Արդյունքում ԱՏ-ը “համոզեց”, որ եղբայրները հանգիստ հեռանան Օպելով: Նստելով մեքենան
Սմբատն ու Սևանը համոզվեցին, որ ետևի նստատեղում գտնվող իրենց քույր Անահիտը ողջ և առողջ է, ու միայն դրանից հետո ուղղություն վերցրին դեպի Երևան:
ՀԳ. Ինչպես պարզվեց, հարբած ԱՏ մտածել էր, թե իր ետևից էին ընկել ու դրա համար էլ փախնում էր: Իսկ թե ինչու նա նստեց Օպելն ու քշեց, նա այդպես էլ չկարողացավ բացատրել: