2012-10-15-ասք-էրեբունի-երեւանի-մասին

ինչպես ասում էի, լավ է լինել ռեալիստ ու ընդունել որ դու ունես խնդիր։

Ու ասենք դու բնավ Նապոլեոն չես։ Այլ Գուգոն, կամ Միշիկը, կամ Վիլենը։

Որովհետեւ մինչ դու մտածում ես որ Նապոլեոնն ես, դու քո ուզած գործը չես անում, այլ զբաղված ես աշխարհը հնազանդեցնելով ու ընդհանուր առմամբ շանս չունես, նույնիսկ եթե դու իրոք Նապոլեոն ես։

Երեւանում մաքս 19֊րդ դարի շենք կգտնվի։ Բայց դա էլ շուտով կքանդենք։

Կստացվի որ Երեւանը հազիվ հարյուր տարեկան է, կամ այդքան էլ չկա։

Դա է իրականությունը։

Դա է մեր Երեւանը։

Դա իսկական, ռեալ Երեւանն է։

Այն որ Կարմիր Բլուրում ինչ որ բան են գտել մեր Երեւանի հետ կապ չունի։

Քանի որ Երեւանցին փոքր կենտրոնով զբոսնելիս, կամ իր «հին քաղաքը», որը չկա, մտնելիս չի զբոսնում Էրեբունիի քարերով։

Իսկ Երեւանից հին է ցանկացած քաղաքը՝ Թբիլիսին, Վիլնյուսը, Ռիգան, Լվովը, նույնիսկ Գյումրին, որ հեռու չգնանք։

Որովհետեւ փաստացի այնտեղ կարելի է քաղաքով զբոսնելիս անցնել հին շենքի կողքով, հին փողոցով, որը հեքիաթ չէ, այլ հենց հիմա կա, ապրում է, ու շարունակում է ապրել։

Իսկ Էրեբունին չի ապրում, Էրեբունին մեր կյանքի մասը չէ, այն թանգարան է։

Իսկ տոնակատարությունների մասին։

Մինչ Թբիլիսին ես մտածում էի որ մեր փողոցներում եղած մարդիկ համապատասխանում են մեր քաղաքի մարդկանց քանակին։ Այսօր ինչքան մարդ թափել է փողոցներ, այնքան մարդ ցանկացած օր կա Թբիլիսիի փողոցներում։ (լավ, Աբովյան ֊ Արամի խաչմերուկ չեմ հաշվում։)

Պարզապես մերոնք չգիտեմ ուր են, թաքնվում են, գուցե։ Ինչ որ բերլոգաների մեջ քնած են։ Կամ գուցե հումանիստական մոտիվներով չեն դուրս գալիս, որ այլ մարդկանց չվախեցնեն։ Չգիտեմ։

Քանի որ Թբիլիսիի փողոցներով քայլողների մեջ անհամեմատ ավելի շատ քաղաքացի կա։

Այնպես որ պետք չէ իրար շնորհավորել, ու ինքներդ ձեզ խաբել։

Քաղաքը հին քաղաք չէ, ու եթե տենց գնա, հին քաղաք չի էլ լինի։

Բայց քաղաքի նման քաղաք դառնալու շանս ունի։

Մեկ էլ տոների մասին․

Ես չգիտեմ ինչ է պետք անել որ այդպիսի Սովետի հոտ չգա ամենից։

ու տենց

պիտակներ՝ Երեւան  էրեբունի Երեւան  մարդիկ  մտքեր  քաղաք 
վայր՝ երեւան