Լսելով ամառը արտասահմանից եկած հայերին, ու նրանց երեխաներին ես հասկանում եմ, որ հնարավոր չէ նրանք գան ՀՀ, որովհետեւ իրենց ուզած պայմանները ստեղ չկան ու չեն լինի մոտակա տասնամյակներ։
Նրանք կգային Սովետական Հայաստան (հենց Սովետական, ոչ Խորհրդային) ուր նրանց կտային իրենց հասնող հարյուր ռուբլին, որը նրանք կստանային Կոլիմայում էլ, Մոսկվա գնալը բարդ է, իսկ Երեւանում, ոնց էլ լինի Կոլիմայից լավ է։ Այնպես նրանք կզգային իրենց որոշակի առումով լավ տեղում, ՀՍՍՀ֊ի մայրաքաղաքում։
Բայց նրանք չեն գա ՀՀ։
Առհասարակ, ես կարծում եմ որ հրեաները լրիվ ունիկալ են․ աշխարհի որ ազգին էլ տային տեղ, ասեին՝ գնացեք այնտեղ ապրեք, ձեզ համար պետություն կառուցեք՝ չէին գնա։ Միայն հրեաները կգնային։
Իսկ մենք տեղ ունենք, նույնիսկ մեզ համար չափազանց շատ ֊ բնակվող չկա։
Որովհետեւ՝
֊ Գիտե՞ք ես այնտեղ ինչքան փող եմ ստանում։
կամ
֊ Սկոլկովոյի համալսարան պիտի ընդունվեմ։
ու ամենակարեւորը
֊ Ռուսաստանը իմ երկրորդ հայրենիքն է։
Ու այդ ամենը, բնականաբար, ոչ հայերեն ասված։ Ռուսաստանից եկած երիտասարդների մեծ մասը ռուսախոս է, այդպես էլ պետք է լիներ։ Նրանք հասկանում են, որ իրենց Հայաստանցի բարեկամները, ով իրենց հետ կոտրտված ռուսերենով է խոսում՝ անգրագետ են։ Իսկ նրանք, ով հայերեն չգիտի, բայց ապրում է Մոսկվայում ֊ ավելի զարգացած են՝ Մոսկվայի փարթիները տեսած մարդ են։
(ոնց որ Էնի Հոլն էր ասում ֊ քեզ հետ բաժանվելով ես ահագին զարգացել եմ ֊ փարթիներով եմ գնացել, բան ման)։
Նահանգներից եկածներն էլ հայերեն կոմֆորտ չեն արտահայտվում։
Հայերեն բավական լավ գիտեն միայն Իրանից կամ միջին արեւելքից եկածները։
Ու դա զարմանալի չէ, ինչպես պատմում էր իմ ծանոթ պարսկահայը ֊ Իրանում հայկական դպրոցներում թույլ է տրվում հայերեն դասավանդել հայոց լեզուն եւ եթե չեմ շփոթում, պատմությունը ֊ բայց ոչ հայ գրականությունը։ Իսկ աշակերտները իրար մեջ շփվում են հայերեն։
Նահանգներում չեմ հիշում ինչ էր թույլ տրվում հայերեն անցնել, սակայն կարեւորն այն է որ աշակերտները իրար մեջ շփվում են անգելերն։
Ամեն դեպքում՝ ահա, տեղ կա։ ՄԱԿը նվեր չի տվել, մեզ չէին տա, մենք արժանի չենք, պարզապես այնպես է ստացվել որ կա։
Պարզապես հայերը այն ժողովուրդը չեն, ով իրենց պետությունը կկառուցի։ Մոսկվայի փարթիները թողած գան ստեղ չեն զարգանա, կկորեն։
ու տենց