֊ դա հրեական մտածելակերպ է որովհետեւ ֊ մեկնաբանեց քաղաքական իրադարձությունները մի տղամարդ մի կորպորացիայի ճաշարանում։
նա չնկատեց, որ կողքի սեղանին դնում էր իր սկուտեղը նույն կորպորացիայի աշխատող, ով քիչ թե շատ հայտնի էր նրանով, որ հրեա է։
ճաշից հետո նա, ով հայտնի էր որպես հրեա մոտեցավ որոշակի ազգերի մտածելակերպը քննադատող տղամարդուն։
֊ բա ի՞նչ եղավ մեքենադ։
֊ օֆ չգիտեմ է
֊ ուզո՞ւմ ես այսօր նայենք։
֊ բայց այնտեղ չգիտես ինչ է կատարվում
֊ այնտեղ իրականում պարզ համակարգ է, կամ սա է, կամ դա է փչացել։ (չեմ հիշում անվանումները)
֊ դե հա, գործից հետո նայենք, թե հարմար է։
֊ լավ, դու չմտածես, պետք է որ կարողանանք սարքել։
ու տենց