Ինչպես եւ խոստացել եմ․
Ինտերնետը նախագծված է որպես ապակենտրոնացված համակարգ՝ այնպես, որ նույնիսկ միջուկային պատերազմի դեպքում աշխատի։ Ու այն կաշխատի ։Ճ
Որովհետեւ այն ապակենտրոնացված է, իսկ այդպիսի համակարգերի դիմադրությունը անհամեմատ ավելի բարձր է կենտրոնացված համակարգերից, ուր բավական է ցանցի մեկ հանգույցը վերացնել։
Այսպես հայտնվեց էլեկտրոնային փոստը։
Ես կարող եմ ունենալ սեփական իմակների սերվիս, կարող եմ գրանցել freenet.am֊ում, gmail.com֊ում, yahoo֊ում, կամ առնել arminco֊ից։
Ու ես կարող եմ ուղարկել իմակ yahoo֊ից gmail, ու հակառակը, ու այն կհասնի։
Հիմա պատկերացնենք, որ էլեկտրոնային փոստը ստեղծեին կապիտալիստները, այլ ոչ թե գիտնականները։
Ապա ամեն մի սերվիս պրովայդերը, ասենք yahoo֊ն, կամ գուգլը, կփորձեին հավաքել մարդկանց իրենց մոտ։
Ու մարդիկ ծանոթանալիս ոչ թե մեյլ կփոխանակեին, այլ կասեին՝ դու գուգլում կա՞ս թե յահույում։
Ահ, ափսոս, իսկ ես այնտեղ չկամ, չեմ կարող քեզ մեյլ ուղարկել։
Ամենահաջողակ կապիտալիստները կարող էին հորինել հեծանիվ եւ պատրաստել դարպասներ, ասենք յահուից գուգլ, որ իմակները հասնեն։ Ու դա նույնիսկ կարող է լիներ վճարովի ծառայություն, «պրեմիում» անդամների համար։
(Ճիշտ այնպես ինչպես միայն մեծ կորպորացիաները հիմա կարողանում են չվախենալ պատենտներից, պատենտներ ձեռք բերելով ու պատերազմների մեջ մտնելով ֊ որովհետեւ պատենտային օրենսդրությունը թերի է)
Սակայն մեր բախտը բերեց, ու էլեկտրոնային փոստը նախագծվեց պետական փողերով եւ գիտնականների կողմից, ու հասանելի դարձավ ամբողջ մարդկությանը։
Այն ժամանակվա չաթերը՝ talk֊ը օրինակ, նույնպես ապակենտրոնացված էր․ ֆրինեթի noch֊ը կարող էր talk անել cyberspace֊ի կամ hobbiton֊ի յուզերների հետ։
Հետո հայտնվեցին կոմերցիոն սերվիսները․ օրինակ․ icq, msn… եւ եթե ինձ սկզբից թվում էր որ բոլորը icq֊ում են, հետո ես իմացա, որ պարզվում է լիքը մարդ կա msn֊ում, բայց չկա icq֊ում, կամ որ լիքը մարդ կա yahoo մեսենջերում, բայց չկա ոչ առաջինում, ոչ երկրորդում, ու ամենաառեղծվածայինը, որ կան մարդիկ, ով կան բոլոր երեքում։
Ու այսպես նրանք միացնում էին կարգիչները, ու միացնում մեսենջերները մեկը մյուսի հետեւից, պահելով միաժամանակ երեքից հինգ տարբեր մեսենջերներ՝ yahoo, icq, msn, skype, aol․․․ այդ ցուցակը շարունակելի է եւ փոփոխական։
Խնդիրը փորձեցին լուծել կլիենտներով որ մի պատուհանից կպնում են տարբեր ցանցերի, բայց դա միշտ չէր հաջողվում, որովհետեւ ոչ բոլոր կապի պրոտոկոլներն են հայտնի՝ օրինակ skype֊ի դեպքում դա անհնար է։
Քանի որ ապակենտրոնացված չաթի պահանջ էր ձեւավորվել, բնական է որ ազատ ծրագրային ապահովման աշխարհում հայտնվեց jabber֊ը։ Ջաբեր պրոտոկոլը ապահովում է ապակենտրոնացում, այսինքն noch աթ առնետ․ամ կարող է հանգիստ զրուցել այլ սերվերի յուզերի հետ։ Ու ջաբերը սկսեց տարածվել, որովհետեւ օրինակ, գուգլը որոշեց այն օգտագործել իր gtalk֊ի համար։
Ու երբ ինձ ասում էին՝ աաա, գթալքը վերջն է, ես գիտեի որ դա իրականում գթալք չէ, այլ ջաբեր։
Ու ես խրախուսում էի մարդկանց բացել գուգլի հաշիվ ու չաթվել գթալք֊ով որովհետեւ գիտեի որ ես կկարողանամ չաթվել գթալքի մարդկանց հետ առանց գուգլի հաշիվ ունենալու
Այսինքն մենք ունենք եւ ապակենտրոնացված չաթ։
Հետո սկսեցին տարածվել օնլայն օրագրերը, բլոգերը, ու կարճ հաղորդագրություն գրելը։
Ու մինչեւ տարածվեց օփենայդի֊ն ու ռսս֊ը, ֆեյսբուքը արդեն ուներ օգտվողներ, ընդամենը համատեղելով մի քանի հնարավորություն՝ գրել ստատուս, տեղադել լուսանկար, ու կիսվել ընկալածով։
Բնականաբար, եւ ֆեյսբուքը, եւ գփլասը դա արեցին կենտրոնացված ձեւով՝ ձգելով իրենց մոտ մասնակիցներին։
Ու նրանք սկսեցին անել ամեն ինչ, որ ֆեյսբուքը, օրինակ, դառնա ինտերնետի փոխարինողը։
Այդպես է իրականում նույնիսկ օդնոկլասնիկների հետ՝ մարդիկ կան, որոնց համար օդնոկլասնիկներն ու ինտերնետը նույնն են
Նրանք կարող են ասել՝ «սայթ ունե՞ս» նկատի ունենալով օդնի հաշիվ ունենալը։
Պարզապես, ֆեյսբուքը ինտերնետը իր մոտ կենտրոնացնելը չի անում այնքան խայտառակ ձեւով ինչպես օդնոկլասնիկները, ու այդ պատճառով էլ այն հաջողակ է։
(Առհասարակ, հաջողակ բիզնես պրոեկտը այն է, որ պարզապես խայտառակ վատ չի անում իր գործը)
Ու բնական է, որ «power corrupts», նրանք միշտ չէ, որ հարգում են մասնակիցների privacy֊ն, ունեն խիստ պահանջներ, օրինակ որ անունը լինի իսկական։ Իսկ ո՞ւմ է պետք որ անունը լինի իսկական՝ բնական է որ ծառայություններին։ Բացի դրանից, նրանք սկսեցին հետեւել թե որտեղ ենք շրջում «հավանելու» ստեղները տարածելով, եւ վաճառել այդ եւ այլ տեղեկատվությունը երրորդ անձանց։
Սակայն ազատ ծրագրերի աշխարհում կրկին հայտնվեց այլընտրանք։ Դիասպորայի ամենակարեւոր հատկություններն են՝
֊ ապակենտրոնացում ֊ կարելի է քաշել այն, ասենք վորդփրեսի պես, տեղակայել ձեր սպասարկչի վրա ու ունենալ սեփական դիասպորա։ Բայց այդ սեփական դիասպորայում դուք չեք մնում ինքներդ ձեզ հետ, դուք էլի լինում եք ընդհանուր դիասպորայի անդամ, կարող եք ընկերանալ այլ դիասպորաների մասնակիցների հետ, ու տեսնել իրենց գրառումները ձեր պատի վրա։
֊ քանի որ սոֆթը ձեր մոտ է աշխատում, այն լրիվ դուք եք կառավարում։ Գիտեք կոդը, կարող եք փոխել, թե պետք լինի, այն ձեր կոնտրոլի տակ է ու արդեն saas չէ։
֊ բնականաբար ձեր տվյալները ձեզ մոտ են։ Եթե որոշեք ջնջել, ապա կջնջվեն իրոք, օրինակ։
Իսկ ամենակարեւոր միտքը, ինչ ուզում եմ ասել, դա այն է, որ լինեք դուք սոց․ ցանցերում, թե չլինեք, համացանցը արդեն իսկ սոցիալ ցանց է։
Իսկ ինչի՞ են մարդիկ օգտվում ֆեյսբուքներից, ես կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց