պատմություն ՊՆ ընկնելու մասին

Պաշտպանության նախարարություն։

ԱյԹի ցուցահանդես։

Վառվող լուսադիոդներով պլատաները միացված են ԳՆՈՒ/Լինուքս֊ով կարգչին։

֊ Ոչ միայն որովհետեւ էժան է, ոչ միայն որովհետեւ բաց է, ոչ միայն որովհետեւ ազատ է, այլ որովհետեւ տեխնիկապես լավն է ֊ բացատրում է Ինսթիգեյթի ներկայացուցիչը։

֊ Իսկ սա ինչի՞ համար է ֊ ցույց է տալիս մի այլ զինվորական մի այլ պլատայի։

֊ Սա կոդեր ջարդելու համար ֊ պատասխանում է Գյումրիի ակցենտով ներկայացնողը։

֊ Ի՞նչ կոդեր ֊ հարցնում է զինվորականը։

սահմանիր կոդը

Սա պարզապես պատկերացնելու համար մթնոլորտը։

Ես լիքը բան կգրեի, բայց չեմ կարող անել դա այնպես, ինչպես կանեի։

Կասեմ միայն, որ կարեւոր է, որ այդ զինվորականները իմանան, գոնե իմանան, որ իրենց հետեւը կան կիրթ եւ երբեմն խելացի մարդիկ, ով կարողանում են նախագծել ու արտադրել աշխատող եւ արտասահմանում մրցունակ երկաթ եւ ծրագրեր։

Ու որ պարտադիր չէ մեր փողը ծախսել արտասահմանում։ Կարելի է եւ այստեղ։

Ու ես այս դեպքում ուրիշների փողերը չեմ հաշվում, այլ մերը։

Այնպես որ կպատմեմ միայն մի դրվագ․

Մարիամը մոտենում է՝

֊ Նոր, քո մոտ կարո՞ղ է սքոթչ լինի։

֊ Ահա։

֊ Իսկ կարելի՞ է վերցնել։

֊ Իհարկե, մենք բանակում ենք, ստեղ ամենն ընդհանուր է։

վարագույր

պիտակներ՝ միջոցառումներ  պատմութիւն  ՊՆ  տեքնոլոգիաներ  տեղեկատուական տեքնոլոգիաներ  ցուցահանդես