Քոփիռայթը կորցրել է իր արդիականությունը, այնպիսին ինչպսիսն այն կա հիմա։ Հեղինակային իրվունքի մասին օրենքները ստեղծվել են մինչ թվային դարաշրջանը, երբ գիրքը, նկարները, եւ քոփիռայթի այլ առարկաները, այդքան հեշտ չէր կրկնօրինակելը, եւ հստակ կարելի էր գծել սահմաններ, կրկնօրինակման, պարզապես դիտելու, ու տարածելու մեջ։ Հիմա, ամեն ինչ փոխվել է։ Թվային աշխարհում այդ սահմանները գծելը այդքան էլ հեշտ չէ։
Բնական է, որ այդ ակտի պրոեկտը չէր լինի, եթե փաստացի անհամապատասխանություն չստեղծվեր քոփիռայթի գաղափարի, ու ժամանակակից թվային աշխարհի մեջ։
Եթե չլինեին հեղինակայնի իրավունքի մասին օրենքներում հատուկ փոփոխություններն ու ուղղումները, ապա ամեն անգամ, երբ համացանցային զննիչը ցույց տար քոնթենթը՝ տեքստը, լուսանկարները, (ցույց տալու համար այն ստեղծում է կրկնօրինակը համակարգչի հիշողության մեջ), դա կլիներ օրենքի խախտում։
Այսինքն, քոփիռայթը արդեն իսկ մեղմացվել է, որովհետեւ հակառակ դեպքում վեբը գոյություն չէր ունենա։
(Բրեդբերիի 451 Ֆարենհեյթի գիրք հիշող, այսինքն հիշողության մեջ գիրք կրկնօրինակողներն էլ են ըստ էության քոփիռայթ խախտող)
Ինչպե՞ս ակտի ընդունումը կազդի Հայաստանի վրա։
Այնպես, ինչպես եւ այլ երկների վրա։
Զանազան ինտերնետ աղբյուրներ կփակվեն, ու օգտակար քոնթենթի քանակը կտրուկ կպակասի։
Զարմանալի չէ, որ Վիքիփեդիան, Գուգլը, մի շարք սոց․ ցանցեր, Մոզիլան ու Օպերան դեմ են արտահայտվում այդ օրենքին։
Պետք է նաեւ նշել, որ դեմ են արտահայտվում նաեւ մի շարք իրավապաշտպան պազմակերպություններ, ինչպիսիք են ACLU (American Civil Liberties Union)-ն եւ Human Rights Watch-ը։
Հետո, այլ երկրների համար դա կլինի նախադեպ, նրանք կարող է հետեւեն այդ օրինակին։
Օրինակ, Սարկոզիի վարչակարգից, որն արդեն ընդունել է HADOPI օրենքը, դա սպասելի է։
Այսպես, Եվրամիությունում լուրջ վտանգ կար, որ կընդունվեն ԾԱ պատենտներ, որոնք մինչ այդ գործում էին միայն Միացյալ Նահանգներում եւ եւս մի քանի երկրներում։
Այն ժամանակ էլ կայքերը նախաձեռնել էին բողոքի ակցիաներ։ Բարեբախտաբար ԵՄ կառավարությունը բավական ողջամիտ գտնվեց, ինչպես նաեւ ընտրողների ճնշման տակ, օրինագիծը չընդունվեց։
Այնուամենայնիվ, այն որ ՄՆ-ում դրանք գործում են, արդեն մեզ սահմանափակում է։ Օրինակ, տարածված ԳՆՈՒ/Լինուքս դիստրիբուտիվներում տուփից դուրս չեն լինում մպերեք կամ դվդ նվագելու կոդեկներ, որովհետեւ այդ դիստրիբուտիվները նախատեսնված են Ամերիկյան շուկայի համար, իսկ այնտեղ ԾԱ պատենտները գործում են։
Մենք, սակայն, օգտվում ենք նույն դիստրիբուտիվներից։
Կարեւոր է նկատել, ինչպես են պայքարում ՄՆ քաղաքացիները՝ նրանք գրում են նամակներ սենատորներին։ Դա ցույց է տալիս, թե որն է գործող ժողովրդավարությունը։ Չնայած կան ակտը ընդունելու մեջ հետաքրքրված մեդիա կորպորացիաներ, կան նաեւ ընտրողների, ժողովրդի ազդեցության լծակները իրենց ներկայացուցիչների վրա։
եւ այդպես