ասք արմնետի կոնֆերանսի մասին

Ահավոր խառը, #armnetawards կոնֆերանսից եմ կիսվում․ (ժամանակ չկա խմբագրելու, բայց ինչ որ տեղեկատվությւոն ավելի լավ ա քան տեղեկատվության բավակայություն)

Սկսենք նրանից որ մարդ չեր եկել։

Ես ինքս մի քանի հոգու մեյլ եմ ուղարկել, սակայն ուշ, ու ես ինքս չեմ ստացել հրավեր ֆեյսբուքով ասենք։

Չնայած ստեղից այնտեղից հա լսում էի որ պիտի լինի, բայց էդ ես էի լսում։

Ուռուգվայացին պիտի որ հետաքրքիրը լիներ, բայց քնած էի իրա խոսքի ժամանակ, ու բնականաբար դեռ չեի հասել կոնֆերանսին։ Պատմում էր ինչպես նրանք իրենց startups.com-ում օրը տասնհինգ սթարթափի մասին գրում են, ու մի էդքան ել հազար դոլար օրը աշխատում են։

Էդ լրիվ հավես պատմություն է, որովհետև ակնհայտ ցույց է տալիս՝ եթե մարդը Ուռուգվայում նստած դա կարող է անել, ապա Հայաստանում նստած ել նույնը կլինի անել։

Ես հասա Օպերա Սոֆթվարի ներկայացուցչի խոսքին։ Կանխամտածված։ Հետաքրքիր էր ինչ կասի։

Ապշած էր իրոք։ Սլայդեր էր ցույց տալիս, Օպերայի ստեղծողները, նեղվածքի մեջ ինսունականներին սկսել են զննիչ գրել, ու տենց։

Հետո որտե՞ղ են թափառում ԱՊՀ երկրների ինետների օգտագործողները։

Պարզվում է, որ Հայաստանը մի մի վախտ տարբերվում է։

Օրինակ, ԱՊՀ երկրներից ոչ մեկի մոտ ֆեյսբուքը տասնյակի մեջ չի մտնում։

Օդնը առաջին տեղում չէ։ Իսկ գուգլը որ երկրորդ տեղում է, չեն հասկանում։

Էդ Օպերայի տղեն հետո բալկոնում թեյ խմելուց հարցրեց

– Ինչի՞ են ձեր մոտ գուգլով այդքան օգտվում։

Դե արի ու պատասախնի։ Ո՞նց ինչի՞։ Բա էլ ինչո՞վ փնտրել։ Ասք․քոմո՞վ։

– Որովհետև լավ է գտնում – ասում եմ։

Դե ռուծյուբի գազպրոմային խողովակ լինելը պարզեցինք։

Հետո կինոյի վկոնտակծեի տղեն եկավ, ասեց այ մենք նենց լավ ափի ունենք, եկեք օգտագործեք, դարդոտվեց որ Հայաստանում ոչ ոք վկոնտակծե չի, ասեց պիտի մի բան անենք, ու տենց։ Սիլվերը իրան ասեց․ «իսկ դուք չե՞ք ուզում մի տեսակ դեցենտրալիզացված դարնալ որ GNUSocial-ին ու Diaspora-ին համեմատելի մրցակից լինեք ապագայում։» Իսկ վկոնտակծեի տղեն խոստովանեց որ բնավ չի լսել այդ պրոեկտների մասին, ու էդ ասված էր մաքուր հայացքով ու անկեղծությամբ։

Այն հարցին, արյդո՞ք նրանք ջնջում են ջնջված տեղեկատվությունը, նա ասեց․ դե, գիտե՞ք, չենք կարող մի անգամից ջնջել, բա որ սխալմամբ լինի, կամ հաշիվը մեկը ջարդի ջնջի, ապա վերականգնել չի լինի։ Իսկ առհասարակ հա, ջնջում ենք, որոշ ժամանակ անց։

Հետո մի հատ մարդ էր, անունը ԵԿոզլով, սլայդերի վրա գրած էր «գլավթվիթ» ու ինքը առհասարակ ասելու բան չուներ։ Պատմեց թիթեռը թվիթերը ինչ ա։ Մենք ել իրան թիթեռում ձեռ էինք առնում էդ ժամանակ։

Ինչ որ ռուսաստանյան ասիմիլյանտ հիմարիկ ծիտ կար, որին մթոմ Մեդվեձևը արդոտվել ա, յանիմ որտեղից ինձ նենց բախտ քո հետ հաց ուտեի, սաղ երկրի դարդերս թողած, իսկ ես խիպը առհասարակ հաց չեմ կերել։

Էդ աղջկան ես մոմենտ ֆոլոու արեցի, կարդացի, ու թափով անֆոլոու արեցի։

Տենց։

Մեկ էլ Արմքոմեդիի Նարեկը երբ տուսվում էինք դահլիճի մոտ ասեց․ «բայց զգու՞մ եք, եթե այստեղ մեկը բոմբ նետի, Հայկական ինտերնետը կվերադարնա տրանսլիտի»։

Հա, ԱրմՔոմեդիին ել հալալ ա։

Ու առհասարակ դատավորները ապրեն, իմ մոտ անձամբ բնավ զարմանք չի առաջացրել իրենց ընտրությունը։

Իսկ օնլայն քվեարկություններից, կարծում եմ առհասարակ պետք է յան տալ։

Հա, Ժիրայրն ել ուզում էր թիթիզ գործիքով պրեզենտացիա ցույց տալ, ու քիչ ա որ էդ ծրագրի անունը պրեզի էր, ինքը յունիքոդ սափորթ չեր անում։ Ու այդ պատճառով հայերեն չեր պրեզենտացիան։ Ու հետո առհասարակ կախվեց-մախվեց, կարծես։ Էդ րոպեին դահլիճում չեի, բայց հետո հասկացա որ շտոտոնետոէր իրա հետ։ Էհ, Ժիրայր, բա դու չգիտե՞ս որ պրեզիները այդքան ել ապահով չեն։

Հա, իսկ ռուսները Ժիրայրին ասում էին նե տո Ժիրաֆ, նե տո Ժերար։ Բայց կամաց կամաց սովորում էին։ Իսկ Օպերայի տղեն ասեց, որ հայերեն է սովորում։

Ես էդ ինչի՞ եմ գրում։ Որովհետև հաճույքով կարդում սիրողական և բնավ ոչ մամուլային գրառումներ եմ այն միջոցառումների մասին որտեղ չեմ եղել

Այդպես, օրինակ, Վիրտը որ Ռուսաստան եր եկել, մամուլը գրել էր՝ այ Վիրթը եկել է ու հանդիպել է ուսանողների հետ և այլն։

Ու՞։ Ի՞նչ տեղեկատվություն։ Իսկ ԿՄ-ում մի վախտ տեղեկատվություն կար կիսվող ուսանողներից։

Ով ինչպես հասկացավ, ինչ հիշեց, գրեց։ Մեկը նույնիսկ ձայնագրությունն էր լցրել։

Նույնը՝ Վենդերսի, Սթոլմանի, Կնութի մասին՝ Հայաստանում։ Մամուլից ոչ մի նորմալ տեղեկատվություն, ու հետաքրքիր մանրամասներ՝ բլոգերում։

Ու ես ինձ իդենտիֆիկացնում եմ այն մարդկանց հետ ով կուզենար իմանալ ինչ կար չկար արմնետի կոնֆերանսում, ու իրանց համար գրում եմ։

Որ իրանք ել իմ համար գրեն։

Գրիր, որ կարդաս։

Մեկնաբանիր, որ մեկնաբանվես։

Դուխով, և ամենակարևորը, զգոն եղիր։

ու տենց

պիտակներ՝ արմնեթ