Սթոլմանը հենց կողքս էր նստած, կարողացա քիչ թե շատ նորմալ շփվել։ Այսօր իրան նորմալ էր պահում, երևի կուշտ էր, բավարարված ու ոչ հոգնած։ Կամ էլ երբ սաղ իրանց ներկայացնում էին երկար, ես ասացի այ ուդ դիսքրայբ մայսելֆ աս ա հաքեր, առաջին հարցս փիլիսոփայությունից հեռու էր, այլ մարդկային՝
- դու առհասարակ զննիչ(browser) օգտագործու՞մ ես։ Ասեց հա, շատ քիչ, բայց ես չեմ ասում որ դուք էլ չոգտագործեք, էդ իմ անձնական բզիկն ա։
Ասացի իսկ ո՞ր զննիչն ա՝ ասաց էպիֆանին ա։ ։Ճ
Ու երբ տեսավ իրա վրա վրաերթող չկա, հանգստացավ։ Տեսավ, չեմ ասում դու սխալ ես, հետաքրքրվում եմ, նորմալ էր։
- Կասայի ժողովուրդը թվում ա թե իրոք ոգևորված են ու մտածում են որ ճշմարիտ ուղին է ազատ ԾԱ-ն։
Այդ կինը Կասայից լուրջ ուզում էր զրուցել այդ մասին, ու ասաց որ մտահոգված ա որ ուսումնական հաստատություններում ազատ ԾԱ չէ, ու մարդիկ սովորում են։ Ես իրան պատմեցի որ ETH Zuerich-ում ՄՍը _անվճար_ տրամադրում ա ՕՀ-ն, Օֆիսը, ու Visual Studio-ն մենակ թե մարդիկ դրան սովորեն ու էլ այլ բան չուզենան իմանալ։
-
Իմ երեկվա հարցը պատմեմ։ Ուրեմն ասացի չե՞ս ուզում ջփլ փաթչ անել։ Ասու՞մ ա ի՞նչ փաթչ, ինչի՞ մասին ա խոսքը։ Ասում եմ ջփլի։ Ասում ա դա արտոնագիր ա չէ՞։ Ասում եմ հա։ Ասում ա բա ի՞նչ պատչ։ Ասում եմ դե լավ, նոր տարբերակ։ Էդ լրիվ կարար հասկանալ էլի։ Որ մի տեսակ կատակ ա։ Հա։ Ասում ա չէ, ինձ թվում ա ջփլը լրիվ լավ ա ինչքան հիմա կա։ Ասում եմ, չես կարող փրոփրայաթարի սոֆթից լինկ լինել ջփլ կոդին, սակայն կարող ես կանչել փրոփրայաթարի կոդից ջփլ կոդ։ Էդ ի դեպ, թույլ ա տալիս տարբեր բիդլոկոդերներին մռութ գրել օփեն ֆայլ քլոս ֆայլ, քոնվերտ թու 3գպ ասենք, ու որը տակից ռան ա անում ֆֆմպեգը։ Ու սաղ գործը իրականում ֆֆմպեգն ա անում էլի, բայց դե իրանք իրանց մռութի համար ասենք $25 փող են ուզում։ Ու էդ լրիվ պարազիծիռոված ա էլի։ Ասեց չէ, առաջինը լեգալ հնարավոր չի արգելել, երկրորդը, ասենք ես իմաքսից ռան եմ անում տեքս, սակայն իրանց արտոնագրերը համատեղելի չեն, ու էդ լրիվ հավես ա։
-
Հարցրեցի իրա արգումենտացիան որն ա որ մարիհուանայի լեգալիզացիայի կողմնակից ա։ Ասում ա, որ ծիպը թութունի պես ադդիքթիվ չի, ու ոնց որ ալկոյի հետ էր վախտին լիքը առաջ ա տանում մաֆիան։ Ասում ա սակայն ես բնավ խորհուրդ չեմ տալիս իրան օգտագործել, որովհետև հիշողության վրա վատ ա ազդում, ու ես ասենք վատ հիշողություն ունեմ էդ պատճառով։
-
հարցրեցի, glibc-ի արագ (rapid) փոփոխությունները միտումնավո՞ր են, որ խոչընդոտեն փրոփրայաթարի ԾԱ ինսթալ անել, թե պարզապես տեխնիկական պատճառներով ա։ Ասեց, չգիտեմ ինչի մասին ես խոսում, ինձ թվում ա, որ glibc-ն բավական ստաբիլ ա հիմա ու պիտի որ փոփոխություններ չլինեն։
Մենակ մեկ անգամ ընդհատեց, ու նորմալ, երեկվա պես չէ
Կամ իրոք չգիտեր, կամ չհասկացավ։ Ասում ա չէ, ես միմիայն չեմ ուզում թույլ տամ որ փրոփրայաթարի gcc փլագիններ գրեն ու մնացածը ինձ չի հետաքրքրում։
- ՕՍԻ-ի տղան ասում էր այ մենք լոկալիզացիայի պրոեկտներ են ֆինանսավորում։ Սթոլմանն ել յավնը փող չունի, ասում ա, լսի, էդքան բան կա անելու, ասենք GNU Flash player, իսկ դուք ինչի հետևից եք ընկել։ Տվեք մարդկանց փող որ կարևոր բաներ գրեն։ Բայց և ինքը չգիտի որ ՕՍԻն միևնույն ա կարճաժամկետ պրոեկտներին ա աջակցում։ Կամ ես սխալվու՞մ եմ։ Մինչ այդ երբ ես դեռ չգիտեի որ էդ տղեն ՕՍԻ-ի տղա ա, ինքը ասաց որ ՕփենՕֆիսի համար հայերեն սփելչեք ա արել, ասացի՝ սոուրսֆորջում գցած ա էլի, ինքը ասաց՝ հա, գցած ա, բայց ես ՕՕի փլագին եմ սարքել քոմիթ եմ արել ՕՕ, բայց իրանցից ձեն ձուն չկա։ Ես հպարտ ասացի, որ Արաքսում ՕՕն ունի հայերեն ուղղագրության ստուգում տուփի միջից։
Ու ասացի այայայ, այ եթե ՕՍԻ-ն հետևեր որ ՕՕի թարգմանիչները ափսթրիմ քոմիթ անեին իրենց թարգմանությունը, մենք հիմա հայերեն ՕՕ կունենայինք։ Ի դեպ, երբ այդ Կասայի կինը ասաց ծիպը ինձ ասեք, ինչի մասին ա խոսքը, ու պատասխան ստացավ՝ սփելչեք, ինտերֆեյսիս, ես ասացի, որ ինտերֆեյսները իրականում երեխաների համար են կարևոր։ Ասենք ես հաստատ ռուսերեն անգլերենից լավ գիտեի, սակայն ռուսական վինդովսով օգտվել չգիտեի, որովհետև արի ու հասկացի։ Ինչին սովոր ես, դրան սովոր ես սակայն երեխաների համար, ով դեռ չգիտեն օտար լեզուներ հայերեն ինտերֆեյսը կարող է օգտակար լինել, ոչ մեծահասակների համար։
- Մի մոմենտ թռավ սաղից, քանզի զահլա չուներ հարցերի, հետո եկավ, տեսավ այնտեղ ծաղիկներ են դրված, ասեց ինձ նայի ինչ հավես ծաղիկներ են մի հատ հոտ քաշի։ Քաշեցի, հոտը լավն էր։
Հա․
- Ես նենց եմ հասկանում որ իրան իրոք չեն հետաքրքրում ԾԱից բացի այլ բաներ․ պեպսի ել կխմի, երաժշտության բացության կողմնակից չի բնավ, ոչ ել կարծում ա որ երկաթի հետ հիմա ակտուալ խնդիր կա։
Երբ հարցրեցի բաց երկաթից, էլի ուղղեց, ասեց ասում եմ «բաց» մի ասա, ասացի «ֆրի», ասեց, հիմա նայի, պրակտիկորեն ֆրիի չորս ազատությունները երկաթի վրա կիրառել չի լինում, կարող ա մի հարյուր տարի հետո ամեն մեկս տանը ունենանք սեփական չիպ արտադրող գործիքներ, ու չիպեր լցնենք կամ տպենք, աբյց հիմա էդ ակտուալ չի, սպեկերը լինեն, էլի քյար ա։
Հա, մեկ էլ էն ՕՍԻի տղային ասեց ավելի լավ ա փող տվեք ինչ որ չիպ րեվերս ինջեներ անեն։
-
Ասացի եթե լիներ հեռախոս որի մեջ լրիվ ազատ ԾԱ ա, կոգտվե՞իր։ Ասաց չէ, քանզի գիտեմ որ իրենք փաստորեն իրանով ինձ լրիվ թրեք են անում ու միշտ գիտեն ես ուր եմ ու էդ ինձ չի դզում, ու չեր դզում մինչ հեռախոսների վրա սոֆտ առաջացավ։
-
Ասեց, որ սոցիալ ցանցերին բնավ դեմ չի, ու նույնիսկ կողմ ա, պարզապես կոնկրետ ֆեյսբուքը համարում ա չար, որովհետև չեն ջնջում ինչ տվեցիր ու ջնջեցիր, ու հավաքում են տեղեկատվություն ոչ բարի միջոցներով, ու ֆլեշ ա օգագորխում ու տենց։ Ի դեպ, գուգլին շատ ավելի լավ ա վերաբերվում
ու տենց