Ես արդեն սովոր եմ որ երբ մարդկանց գործերը հեռվից հեռու լիքը հավանում եմ, անձնական շփման ժամանակ մի տեսակ հիասթափվում եմ։ Ու բնավ այն պատճառով չեր, որ ես արդեն գիտեի ինչ է ասելու
Ոչ, ես գնացի իմանալով, որ ոչ մի նոր բան չեմ լսի, սակայն հետաքրքիր է իսկական փրչոտ ամերիկյան հաքեր տեսնել։
Երևի Կնուտն էր որ չեի հիասթափվել բայց նենց ել չեր որ շատ ակնկալում էի։
Ու ոչ Վիրտը, ոչ Գրեմը այդքան չեին հիասթափեցրել։
Հիմա բացատրեմ ինչու։ Որովհետև Վիրտը ի վերջո հավես պապիկ էր, իսկ Գրեմը նորմալ տղա, իրանց հետ լինում ա շփվել։
Սթոլմանի հետ շփվել չի լինում։
Սաղին ընդհատում ա։ Սաղին հիմարի տեղ ա դնում։ Նենց դուրս գալիս էր երբ մերոնք ասում էին՝ հոպ ես չեմ ավարտել, մի հատ լսի, չես ջոկել ինչ եմ հարցնում։ Բայց ինքը կարծում ա որ նա սաղ ջոկում ա։ Ու հետո ել նենց մեծ մեծ ասեց՝ հարցերը բորինգ էին։ Տո գնա է։
Ու էդ բնավ չի նշանակում որ ես ավելի քիչ եմ գնահատում իր ներդրումը, սակայն համոզված եմ որ նա պիտի մի քիչ ավելի շատ սովորի մարդկանց հետ շփվել։
Տաակ, հիմա իրա ճառից խոսքից։
Դե իրա այլ յութուբի ճառերի մի քիչ փաթչ արած տարբերակն էր։ Սկզբից պարեց, հետո պատմեց, հետո հագավ իրա էն դիսկից սարքած գլխարկը ու մանծիան, լավ ա պարոն Սուրենին նախազգուշացրել էի, որ նկարի։ ։Ճ Հավես նկարներ ստացվեցին ։Ճ
Հետաքրքիր էր, որ երբ նա ասում էր ասենք if user wants to do something, she has to…, այսինքն ոչ թե he այլ she, ու էդ ծիպը ինքը ընդգծում էր գենդերային հավասարությունը, բայց իսկական գենդերային հավասարությունը հայերեն լեզվում է, որտեղ բնավ չկա «he» կամ «she», կա ՝ «նա»։
Պիրատների մասին նա սիրում ա ասել՝ «ինչպե՞ս կարելի է համեմատել մարդուն որ տալիս է ընկերոջը ԾԱ, նավեր գրոհող մարդկանց հետ»։ Ասեց՝ ես վստահ եմ, որ Հայաստանում պիրատներ չկան, մինչև իհարկե նրանք չհայտնվեն Սևանա լճում։
Հետո հարց ու պատասխանի ժամանակ էլի ինչ որ բան ասաց, ծիպը ձեզ պատմությունը երևի սովորեցրել ա ազատությունը գնահատել։ Հա՞։ Ո՞վ էդ պահը լսեց։ Ի՞նչ էր ասել։
Առհասարակ, երբ իր սիրված «մորալ դիլեմմա»-ն եր պատմում, ծիպը ի՞նչ անել՝ երբ համաձայնվել ես ԾԱ-ի արտոնագրին որ իրավունք չունես տարածել բայց ընկերոջդ պետք ա, ու չես ուզում ընկերոջդ հանդեպ անարդար լինել․ խորհուրդ տվեց ընկերոջը ԾԱ-ն տալ, քանզի էդպես ավելի քիչ վատ քայլ կանես, սակայն իհարկե, վատ քայլը մնում է վատ, ու բնավ լավը չէ։
Թրեշը եկավ ասաց՝ բայց ո՞նց անենք որ լինում ա որ հարմարավետ ծրագիր ա լինում, բայց դե փակ ա։ Այդ հարցին Սթոլմանը հաստատ լավ պատրաստ էր։ Ասաց՝ դե դա արժեքների հարց ա․ իմ համար ավելի կարևոր ա ազատությունը, քան հարմարավետությունը։ Եթե քո համար էդպես չի՝ քո գործն ա։
Հետո հարց ու պատասխան, հետո ես ասացի մի հատ կռիսական հարց կա, ասեմ շտո լի ես ասենք պեպսի չեմ խմում, քանզի փակ ա, չգիտեմ մեջը ինչ ա։ Դու՞ ո՞նց ես խմում։
Ես այլ հարց տվեցի, բայց Հարութը էդ պեպսիի հարցը ֆսյո-տակի տվեց։
Սթոլմանը անհաջող կռուծիծ եղավ, ու տենց։ Մնում էր իրան ասել, իսկ դու գիտե՞ս որ էն սեղանին որ Ջերմուկ ջուր կա, իրա մեջ ասենք զառիկ կա, ու ինքը առհասարակ նահանգներում արգելված ա։
Բայց էտիկետկային գրված ա էլի որ կա։
Իսկ GNU ատրիբուծիկա ես ֆսյո-տակի ձեռք բերեցի։ Կարծում եմ էդ ճիշտ բան ա, ու հա, փող ունենայի տպած Աչորսի վրա տեքստ ել կառնեի, ու կտայի ստորագրի(էդ ես սիրում եմ), ու կիմանայի որ լավ բան եմ անում, քանզի գրեթե ամեն օր GNU compiler եմ օգտագործում, ու էդ ազատությունը ես շատ գնահատում եմ։
Ընդհանուր առմամբ լիքը լավ, ճշմարիտ ու խելացի բան ասաց, ընդգծեց, ասենք՝ «երբ զգոն չես(զգոն բառը ի դեպ անգլերեն չկա, լիքը բառեր էր օգտագործում դրա տեղ), ու չես գնահատում ազատությունդ, տենդենց կա այն կորցնել, երբ պատրաստ չես իրա համար պայքարել, ու պահպանել, տենցենց կա որ ինչ որ մեկը կկարողանա քեզ իրանից զրկել»։
Այդ իսկ պատճառով՝
զգոն եղեք։ ցՏանամա
ու տենց