ասք օփենսորսի և կորպորացիաների մասին

Լեվը ինձ ասեց մի անգամ՝ «էդ ոնց ես կորպորացիայի համար աշխատում եթե էդպիսի օփենսորսի երկրպագու ես»։

Ինչ որ ինձ չեն դզում ֆանածիկ օփենսորսշիկներ(որովհետև իրանք բան չեն ջոկում), ինչպես նաև չի դզում, երբ բաց ԾԱ-ի հեևորդների մասին կրոնական ֆանածիկների պես կարծիք ա լինում։

Ահա թե ինչ եմ ես մտածում․

Օփենսորս չեր լինի, կամ չեր լինի այսպիսի ծավալով և որակով, եթե ոչ կորպորացիենրը։ Հավեսն հենց այն է, որ պարզվում ա, ինթելին, այբիէմին, էյջփիին ու լիքը այլ կորպորացիաներին ձեռ ա տալիս օփենսորսին փող տալ կամ օփենսորս ծրագրեր ստեղծելը։

Ու ես կարծում եմ բաց ԾԱ-ն ծնվել է Միացյալ Նահանգներում ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ է տեղի ունեցել համակարգչային հեղափոխությունը, բայց և այն պատճառով որ ՄՆ-ի պես հարուստ ու զարգացած տնտեսության պայմաններում է որ մարդիկ կարողացան օփենսորսով փող աշխատել։

Ու եթե նայենք, լինուքս միջուկի մեծ մասը կորպորացիաների շնորհիվ ա գրված, ջիսիսի-ն, ջիդիբի-ն բնավ ԳՆՈՒ-ի ատրիբուծիկայով մայկա-տռուսիկ վաճառքի փողով չեն գրված, այլ սկզբնական ժամանակ, Սթոլմանը ժամը երկուհարյուր դոլար փող էր վերցնում (ութանասունականների սկզբին դա լիքը փող էր) իր իսկ գրած ծրագրերի սափորթի համար, իսկ այժմ, ջիսիսին բիզնեսի փողերով ա գրվում, նաև կորպորատիվ փողերով։

Իսկ հավեսն այդ ամեն ինչի այն է, որ ասենք Սանը օփենօֆիս ա ֆինանսավորում, իսկ մենք բոլորս շահում ենք։ Որովհետև այդ ձևով նախագծածը դառնում է հանրության սեփականություն, ու բնավ ոչ միայն այդ կորպորացիայի։

Փաստորեն, բաց ԾԱ-ն դա պարզապես բիզնես անելու մի այլ ոճ է, ու ոչ մի պոեզիա։

Դե լավ, հանրությունը շահում ա բիզնեսի այդ ոճից, բիզնեսն ել է հաճախ կարողանում գոյատևել հենց այդ ձևով։

Իսկ այն որ հանրությունը շահում է, դարձնում է աշխատանքի ոճը մի տեսակ հանրային, սոցիալիստական, հա՞։

Բայց և նույն նահանգները որոշ ոլորտներում ավելի սոցիալիստական են, երբ Հայաստանում նույն ոլորտներում այրունարբու կապիտալիզմ է։

Իսկ այն որ սոֆթը բաց է, այդպես էլ պիտի լիներ, էնա Կնուտն ել ա գրել որ ալգորիթմերը մաթեմ են, իսկ մաթեմը պատենտավորելու ենթակա չէ ըստ օրենքի։

ու տենց

պիտակներ՝ ազատ ծրագրային ապահովում