ասք մետրոյում հանդիպելու մասին

մեդիա փլեյերս չեր աշխատում։

քանի որ երեկ maemo-ն քոփի եմ արել արտաքին sd-ի վրա ու բութ եմ արել իրանից, մտածեցի, մի հատ chown անեմ։

ու մետրոյի գնացք մտնելուց տերմինալի մեջ գրում-մրում եմ։

Հիմա նստած եմ, աչքի ծերով նկատել եմ, կողքիս նստածի սծիլնի բոթասիկները ու լավիկ ոտիկները։ Սակայն գործս շարունակում եմ, չեմ շեղվում։

Մի երկու կանգառ անց իմ ձախ ուսին ձեռք ա կպնում։

Նայեմ՝

– Աաաաաա, էդ դու՞ ես։

աաաաաաաաաաաաա, Նարինեն ա, իր վիշապոտ տատուով, ու հետաքրքրասեր հայացքով։ ինքն ել ա գործի գնում, ժպտում ա, ինձ ա նայում։

– Նենց խորացած էիր ասեցի չշեղեմ։

Ինչ հավես ա հավես մարդկանց հանդիպել։ Մետրոյում։ Քաղաքում։ Ու ընդհանրապես։

ու տենց

պիտակներ՝ հանդիպում  մաեմո  մետրո  վիշապներ  քաղաք