Յութուբը միացնում է բրոադքասթինգի ծառայություն։
Յուրաքանչյուր մարդ կարող է միացնել իր խցիկը, և եթեր ուղարկել ինչ է կատարվում տանը։
Իհարկե, նորություն չէ։ Այդպիսի ծառայություններ արդեն կային։ Ու զարմանալի կլիներ, եթե յութուբը/գուգլը դա չաներ։
Նորություն չէ նաև որ ձեր տեղեկատվությունը պատկանում է մեծ եղբորը, մասնավորապես գուգլի միջոցով․
ջիմեյլի նամակագրությունը նույնիսկ եթե սեփական դոմեն ունենք (իմը չէ)
Վոյս մեյլ/գուգլ վոյսը սպիչթուտեքստ է լինում ու ինդեքսավորվում հարմարավետ փնտրելու համար։
Ջիթոք, չաթեր, վիդեո/աուդիո խոսակցություններ
Լաթիթյուդը անընդհատ ցույց է տալիս ձեր գտնվելու վայրը
(Սմսները սակայն, վիվասելլ/արմենթել/բիլայնների հոգատար հսկողության տակ պահվում են որ ներկայացվեն մեր սեփական հարազատ ՉԿ-ին։
Որից ավելի թեթև չի շնչվում։)
Անդրոիդ հեռախոսը ժամանակ առ ժամանակ սքրինշոթներ ա վերցնում։
Խրոմը ոչ շատ էական, սակայն տեղեկատվություն գուգլին ուղարկում ա։
Իսկ այժմ, մենք ինքներս, մեր ձեռքերով տեղավորում ենք մեր իսկ տանը հեռուստացույց-խցիկ, որը․․․ (թմբկահարություն) նկարագրել է Օրուելը 49 թվին։
Սակայն նա չեր մտածել, որ մենք այդ անելու ենք ինքներս։ և ինքնակամ։
Իհարկե, ֆունկցիան դեռ լրիվ նույնը չէ, սակայն սարսափելու մտածելու տեղիք կա։
ու տենց