պատմություն պետրոս սակայն ոչ պողոսի մասին

Սա հենց այն դեպքն է, երբ փոփոխությունները սկսվում են ներքևից։ Ու սա կոչվում է հասարակության ինքնակազմակերպում։

Ու այստեղ, երբ չկա քաղաքական, կամ կրոնական/հակակրոնական երանգ, դա շատ լավ երևում է։

Մարդիկ կան, ով զգում է իրենց քաղաքացի, այսինքն այս քաղաքի բնակիչ։ Նրանք գնահատում են ժառանգությունը, գնահատում են իրենց քաղաքը, ու չեն ուզում այն կորցնել։

Դա սպոնտան, ներսից եկող շարժում է։

Ու այն փաստը, որ ֆեյսբուկյան խումբը մեծացավ, այն փաստը, որ ստորագրությունների հավաքը հաջող է ընդանում, այն փաստը որ շատ են մտահոգ մարդիկ, հենց դա, դուխ տվեց քաջալերեց նույն ճարտարեպետների միությանը, որը այլապես կջայլամանար ու ծպտուն չեր հանի։

Իսկ եկեղեցականները զաբիվայուծսյա։ Եթե ճարտարապետները չլինեին, ո՞վ էր իրենց բացատրելու, թե այս անտառի միջի եկրւ քարը արժեք ունի, ո՞վ էր հասկանալու, որ ասենք, Զվարթնոցը՝ գլուխգործոց էր։

Ու ակնհայտ է, ինչու էին երեկվա հաղորդման մեջ Շուռն ու Միսակը նենց անկեղծ ու շվարած, իսկ Արծրունին ու Կոմիտասը վառ օրինակ էին որ դերասանություն անելը բարդ է։

Ի՞նչ են անում վատ դերասանները։ Ունակ չլինելով արտահայտել զգացմունք, նրանք, փորձում են ձայնը բարձրացնել, բղավում են։ Ու այդպես էլ Վահանն ոը Կոմիտասը «Անաստվածներ» բացականչելով էին խաղում։

Ու եթե նույնիսկ նրանք ավելի լավ կառավարեին իրենց, միևնույն է երևում էր, որ կեղծ են իրենց բառերը։ Հա, իրականում թքաց ունեն մեր քաղաքի վրա։ Բայց երկուսն էլ դրել էին իրանց իրանց երազած հավատացյալ ֆանատիկների տեղ։

Իրանք հա փորձում էին խոսակցություն հունը փոխել, պնդելով որ սա հակաեկեղեցական ակցիա է։ Բայց հեչ համոզիչ չէր։ Հասավ նրան, որ Շուռը ասում էր՝ «մենք եկեղեցի կառուցելու դեմ չենք», իսկ անմիջապես իրան ընդհատելով Կոմիտասը բղավում՝ «սա եկեղեցու դեմ է»։

Տենց էլ պետք է լիներ։

Մի քանի հետաքրքիր պահ կար Պետրոսի հաղորդման ընթացքում։

Ինձ ամենաշատը դուր եկավ, երբ Արծրունին ասաց՝

– Ես կխոսամ այդ մասին, եթե մենք հիմա այ այստեղ փռենք նախագիծը շենքի ու կքննարկենք։

Ու այստեղ Շուռը նենց անկեղծ շփոթվեց։ Նա կամաց զարմանքով արտասանեց՝

– Ու՞մ հետ։ Ձե՞ր հետ։

Երբ Պետրոսը հարցրեց Կոմիտասին, ինչի՞ չեն կարող մի հարյուր մետր այն կողմ կառուցել իրենց եկեղեցին, նա պատասխանեց, որ սպոնսորը հենց այդ տեղում է ուզում, ու այնտեղ է վճարելու։

Նենց հարց ծագեց, իսկ եթե սպոնսորը պահանջեր Հանրապետության Հրապարակի մեջտեղում կառուցել, կկառուցե՞իք։

Հետո Կոմիտասը պնդում էր, որ սա այն տեղն է, որտեղ եկեղեցին կանգնած էր, ու Շուռը ուղղեց, որ այդ տեղը չէր։

– Եկեղեցի ասելով ես հենց հիմքի տեղը ի նկատի չունեմ – պատասխանեց Կոմիտասը, եկեղեցի ասելով ես դրա ամբողջ տարածքը ի նկատի ունեմ։

Ու ստեղ հասկանալի եղան Միսակի խոսքերը՝

– Երբ Կլինտոնին հարցրել են, թե սեքս արել ա Մոնիկայի հետ՝ պատասխանել ա որ չէ։ Երբ ապացույցներ գտան, ասեց՝ ես դրան սեքս չեմ ասում»։

Թեև Միսակը շատ վեհ էր խոսում ու հասկանալի չէր երևի լայն մասսաներին։

Արծրունու փորձերը վիճել ինչքանով է դա արժեքավոր շենք ակնհայտ տապալվեցին, քանի որ իրան ոչ ոք չի հարցնում երբ սաղ ճարտարապետները մեկի պես կանգնած պնդում են որ արժեքավոր ա։

Ընդհանրապես, Արծորւնին շատերի աչքից ընկավ, վստահ եմ այդ ընթացքում, այդքան անկապ ու հիմար էր իրան պահում։

Հա, նա ասաց որ իրա տատիկը նույնիսկ ԿԳԲ-ում մի քանի օր ա անցկացրել բոլշեվիկների պատճառով, և հաղորդումից հետո ֆեյսբուկյան խմբում մեկնաբանություն տեսա՝ «պրիլիչնիե լյուձի մենշե չեմ նա նեսկոլկո լետ վ կԳԲ նե զաձերժիվալիս»

Ու Միսակը լավ ասեց, որ պարզապես չինովնիկական սխալ ա ու պետք ա ուղղվի։

Շարունակելի

ու տենց

պիտակներ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ  կինո «Մոսկվա»  հիվանդը հիմար է  քիչ կարդա շատ հեռուստացոյց դիտիր 
վայր՝ երեւան