Ուրեմն, երեխաներ ջան, պատմեմ ձեզ մի հեքիաթ գաղտնի պատմություն։ Բանահյուսական։
Ասում են թե, հին ժամանակներում, երբ շաքարը ավելի քաղցր էր, իսկ ջուրը ավելի թաց, այն վեհ ժամանակ, Ներքին Գետաշենը ընդամենը Մարտունու շրջանի գյուղ չէր բնավ, այլ ոչ քիչ ոչ շատ, Սևանի ափին մի հրաշալի, զվարթ, և փայլուն քաղաքամայր մայրաքաղաք, անունը՝ Կոթ։
Այդ քաղաքի մասին ասում են թե անկասկած սիրուն էր և հարմարավետ, նորագույն տեքնոլոգիաներով սպառազինված, կյանքի մակարդակը՝ բարձր(2000մ ծովի մակարդակից, կատակ չէ), սպառողական զամբյուղը՝ լի, իսկ խոտի կանաչությունը՝ հագեցած (#00FF00):
Իհարկե, ինքներդ եք հասկանում, որ շատ հարուստ քաղաք էր։
Ու, երեխաներ ջան, երբ որ այն ավիրվեց, չեմ հիշում երբ, միջնադարում էլի, մինչ այդ, գանձերը թշնամու գալուց առաջ հավաքել էին, ու պահել չորս տարբեր տեղերում։
Այդ մասին պատմությունները փոխանցվում էին սերնդեսերունդ, ու վերջապես, մինչ մեր սերունդը, ամենասերնդային սերունդը, անդրդվելի սերունդը, դարերի կուտակված հարցերը վճռական լուծող, անսասան և կտրուկ սերունդը, այֆոն ընտրող սերունդը, մի խոսքով վեհ սերունդը, որը չէր կարող այդպիսի պատմական հարցն անտեսել։
Եվ վերջերս, 2003-2004թթ «շինարարական աշխատանքներ» սկսեցին նախկին Կոթի այն մասերում, ուր մոտավորապես հայտնի էր, որ պետք է թաղված լինեին նախնիների գանձերը։
Ու ասում են, որ այդ գանձերը գտել են՝ 517կգ տարբեր իրեր, ոսկե զարդեր, սպասք տեսամագնիտոֆոններ, պորտսիգարներ, ու զամշեվի բաճկոններ։
Այդ ամենը, շարունակում է լեգենդը, մութ գիշերով հանել և տարել են։ Իհարկե, չար լեզուները պնդում են, որ ինքը Քոչարյանը, ջիպերով և տղեքի հետ եկել ա, որ տեսնա, ականատես լինի։ Բայց մենք դե գրող/կարդացող տղերք ենք, ու բամբասանքներից վեր ենք։
ու տենց էլի, երեխաներ ջան։
Մեկ էլ ասում են, թե Կոթավանքի տակ կա էլի գանձերի մի մաս։ Բայց դա չափազանց պարզ կլիներ մեկ, ու վանքը քանդել վեհերից ոչ մեկի ձեռը չի գնում տակավին դեռևս։
_ու տենց _