նամակ Գերմանիայից (իմ թարգմանութեամբ) Ի դէպ, ես Գերմանական խորհրդարանում էի հինգշաբթի, երբ պատգամաւորները վերջապէս անց կացրին հայերի ցեղասպանութեանը վերաբերող թուղթը։ Փայլուն քննարկում, շատ լաւ փաստարկներ։ Շատ հաւէսն այն էր, որ կառավարութիւնը չէր ուզում այս որոշումը, բայց խորհրդարանը պարզապէս արեց դա։ Մերկելն ու իր ամենակարեւոր նախարարները չեն մասնակցել նիստին, որովհետեւ նրանք խոստացել էին Էրդոգանին չքուէարկել ճանաչման օգտին։ Նոյնիսկ թուրքական արմատներ ունեցող պատգամաւորներն են քուէարկել ճանաչման օգտին։ Աւաղ, իրենք հիմա շատ խնդիրներ ունեն, եւ սպառնալիքներ են ստանում թուրք ազգայնամոլներից։ Նոյնիսկ սպանութեան սպառնալիքներ են ստանում, եւ Էրդոգանը անձամբ անուանել է այս պատգամաւորներին «ահաբեկիչներ»։ [Կարդալ աւելին]

փաստօրէն, մարդկանց մօտ նոյն փոփոխութիւններն են կատարւուել, եւ կատարւում, ինչպէս Նովոսիբիրսկի մարդասէր աղուէսների։

մարդիկ իրենք իրենց ընտելացրել են, եւ շարունակում են ընտելացնել, եւ դա արտայայտւում է աւելի եւ աւելի երեխայական տեսք ունենալով, եւ պակաս եւ պակաս ագրեսիւ ու բռի լինելով, որն իրար հետ կապուած է։

այդ պատճառով են մարդասէր աղուէսների ականջները կախած(ինչպէս եւ շներինը)։

http://www.radiolab.org/story/91693-new-normal/

(ամենահետաքրքիրը՝ 40:30֊ից սկսած)(:

եւ մենք շարունակում ենք այդ գործընթացը։ եւ դառնալու ենք աւելի կախ ականջներով, եւ աւելի հաւէսով ենք շարժելու պոչերը։ (:

ռադիոլաբի վրայ եմ նստած, սպանիչ պոդկաստներ են, երբեմն չեմ կարողանում պոկուել։ ուրեմն, մէկում խօսքը կախուածութիւնների մասին էր։ ու պարզւում է՝ ո՞վ է առաւել հակուած կախուածութիւնների՝ նրանք են՝ ով առաւել հակուած են յարաբերութիւնների։ ասում են, որ թմրանիւթերը, ներառեալ ալկոհոլը, գեներացնում են ուղեղում նոյն ակտիւութիւնը, որն առաջանում է՝ երեխայիդ գրկելուց, սիրայարուած լինելուց, խորը, լաւ յարաբերութիւն ունենալու ժամանակ։ ու նրանք են աւելի խոցելի դառնալու ասենք ալկոհոլիկ, ով՝ ու դա գենետիկ մակարդակի վրայ է, ով աւելի է հակուած յարաբերութիւն ունենալ, առաւել է յակուած նրան ինչի մեզ էւոլիւցիան սովորեցնում է։ [Կարդալ աւելին]

ասք պակասող արհամարհանքի մասին

այս տեքստը վաղուց էի ուզում գրել, բայց ինչեւէ։ ուրեմն, վերջերս վաթինեանի ցուցահանդէսն է բացուել, ուր շրջանակների մէջ, տրանսլիտով գրուած է, ասենք՝ «STEX MENQ @NKERNEROV TJJUM ENK» կամ ասենք «ES EN NKARNERIC A VOR PITI ZGAS» եւ ինձ ամենաշատ դուր եկած գործն ասում էր՝ յիշեցի երկու պատմութիւն․ Ա․ խոհանոցում ես իմ համար թէյ էի լցնում, ինչ֊որ աղջիկներ էին նստած, ուրախ էին, ու երեւի այդ ուրախութիւնից ինձ դիմեցին, ինչ֊որ այդ «լաւագյոն ուսանող» ծրագրից էին խօսում։ [Կարդալ աւելին]

այսօր ինչ֊որ հետազօտութական բլոգ գրառումների էի կարդում հաքեր նիւս֊ում (ոչ թէ համալսարանական հետազօտական, այլ ասենք մարդիկ ոնց են ինչ֊որ բաներ փորձում եղած տեխնոլոգիաների հետ) ու զգացի որ ես փորձեր անում եմ, բայց չեմ գրում դրանց մասին այլեւս։ նաեւ հասկացայ ինչու։ ես դարձել եմ աւելի փակ անձ։ ակնյայտօրէն։ ու ես շատ լաւ գիտեմ պատճառներից մէկը։ պատճառներից մէկը՝ լեզուն է, որով ես գրում եմ։ քանի որ իմ ընթերցողը ինձ սահմանում է։ ուզեմ կամ չուզեմ։ [Կարդալ աւելին]

պարզւում է, Ամոս Օզը նաեւ ստեղծել է նոր հեբրայերէն բառեր՝ օրինակ իրենք հիմա ասում են «מונית» (մոնիտ), «տաքսի» ասելու փոխարէն։