էսօր կարդում էի, խոմէինին արգելել էր «արեւմտեան» երաժշտութիւն իրանի պետական ալիքներում, ու տէնց իրան հարցրել են, թէ դասական է՞լ էք արգելել՝ բախ, բետհովեն, վերդի, ասում ա՝ ես չգիտեմ այդ անունները։ բայց, ասում ա խոմէինին՝ դուք ունէք երաժշտութիւն որ մեզ պէտք ա՝ քայլերգներ, օրհներգներ։ որոնք երիտասարդներին կը ոգեշնչեն առաջ գնալ։
ու դէ, բնական հարց ա տալիս լրագրողը — «իսկ օդանաւը, որով դու վերադարձել ես իրան, հեռախօսը, այդ ամէնը արեւմուտքի արտադրանք ա»։ պատասխանել ա՝ «իրերից չենք վախենում, իրերը կօգտագործենք, ձեր գաղափարներից ենք վախենում»։
ու դէ, չեմ ասում, որ ինչի՞ գաղափարներից վախենալ։
ասում եմ, որ, գիժ ա, լրիւ հակառակն ա, չի ջոկում, որ այ հեռախօսներից վախենալ պէտք ա։ ճիշտ ա, էն ժամանակ հեռախօսները այլ էին։ բայց մէկ ա, այ հեռախօսներից վախենալ պէտք էր։