2018-11-28-3371127

իրականում, ես չեմ ուզում «պրոպագանդել» ժապաւէնը։

այն ի վերջոյ իմ համար ա աշխատում։

աւելին, ես հասկանում եմ, որ ժապաւէնի գալիս են էն մարդիկ, ով փնտրում ա, ինչպէս այլ ձեւ նկարներ անել, ինչ֊որ այլ մօտեցում։ ու ոմանք գտնում են նոր ոսպնեակ, ոմանք գտնում են նոր ֆիլտր, ոմանք առնում են վսկո֊ի փրիսետները կամ կոսենկոյի դեգրադրը (ու ես էլ կառնէի, շատ ողջունելի ա, այդ փնտրելը), իսկ ոմանք փորձում են ժապաւէնը։

ու այսօր մենք կարող ենք տեսնել ովքեր են փնտրող, ու ինչպէս են փնտրում։

իսկ եթէ ժապաւէնը լինէր մէյնսթրիմ, ինչպէս այն էր տարիներ, չէինք կարողանայ այդ յատկանիշով տեսնել թէ ով ով ա։

ու եւս մի անգամ, ես սիրում եմ թուանշային ֆոտո, ու ես սիրում եմ հեռախօսային ֆոտոներ, ու նոյնիսկ սիրում եմ թուային աղմուկ։

(այն էլ գուցէ ֆոտոյի տեքնոն ա, այդ աղմուկը։ չնայած տեքնոն պարտադիր չի լինի թուանշային, ու նոյնիսկ երբ սկսւում էր, տեքնոլոգիաները անալոգային էին, սինթեզատորներն էին անալոային, եւ գործարանների կառավարումը երեւի դեռ հիմնականում թուային չէր։ բայց տեքնոլոգիաներ էին չէ՞։) #ֆոտո

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆոտո