2018-11-07-3341235

տէնց, կը գնաս գործից յետոյ համալսարան օֆիս աւրս անելու, յետոյ իրենք կը գնան, դու կը մնաս, ու կը բզբզաս, զի դու բզբող ես՝ էս անգամ տելեգրամը ջաբերին, բայց չի կպնում, ու կը պարզուի որ այառսի չաթում բոտի հեղինակն ա, ու նա քեզ հետ կը չաթուի, ու յետոյ կասի, թէ չգիտեմ, կներես, պէտք ա գնամ։

ու դու կը հասկանաս, որ ոչ մի բան չի անցել, ամէնը հետդ ա։ էն որ ասում էիր՝ անցեալ կեանքում՝ չէ, էդ էլ ա հետդ։ պարզապէս էջը թերթում ես, ու ահա, էդ ամէնը միշտ կայ, միշտ բեքգրաունդում ա, մթնոլորտում։ ու դու կարող ես էս պահին զգալ նոյնը, ինչ 2014֊ին, եւ նոյնը, ինչ 2009֊ին, եւ նոյնը, ինչ 2013֊ին, եւ նոյնը ինչ 2015֊ին։ ու ահա, հէնց հիմա է՞ս չես զգում։ հէնց հիմա ա 2014֊ը։ ու հիմա ա էլեկտրիկ երեւանը։ հիմա ա 1988֊ի սարսափելի երազը։ հիմա ա երբ դու ցաւեցրել ես։ հիմա ա, երբ գիշերը թիֆլիսում ես, մենակ, ցուրտ ա ու չես ուզում գնալ հիւրանոց։ հիմա ա, երբ քեզ աւելորդ ես զգում, բայց չես գնում։

ասում են, թէ մարդիկ լաւն են յիշում, այդ պատճառով են սովետին նոստալգիկ, ու ինձ թւում ա չէ, ես վատն եմ յիշում, չնախանձելին։ իմ բոլոր կորուստներն ինձ հետ են, ես երբեք ոչ մի բանից էլ «օվեր» չեմ, ու ես ապրում եմ իրենց հետ, միասին, մի տանը, մի մեքենայում, մի, նոյնիսկ լրիւ նոր, ամերիկեանի գրասենեակում։

իրենք թոյ սթորիի պէս են, այնտեղ երբ մարդիկ գնում էին, խաղալիքները կենդանանում, ինձ մօտ էլ նոյնն ա, հէնց մարդիկ գնում են, իմ հետի ամէնը գալիս ա։

ես բզում եմ ինձ անծանօթ փայթընի անծանօթ կոդ, ռեքոմփայլ եմ անում օփենէսէսէլ, ու զգում եմ էդ խորը, մութ, անձեն, խողովակը։ ու զզուելի պատեր։ աստուատ, էդ պետերսոնի ասած հրէշի փորն ա։ աղիքները։

անցեալ կեանք չկայ։ ամէնը էս կեանքում ա, ամէնը էստեղ ա, կողքիս ա, մենակ պէտք ա գործով չշեղեն։

երբ ես ինձ հետ եմ, իրենք էլ են ինձ հետ։ որովհետեւ իրենք իմ մասն են։ ու իրենք ոչ մի տեղ չեն գնացել։

իսկ էն ժամանակ, էն ժամանակ էդքան չկային։ երէկ էսօրուանը չկար։ բայց վաղը էսօրուանը կը լինի։ կը նստի կողքիս աշխատանքի տեղում։ կը սպասի, մինչեւ աշխատանքս վերջացնեմ, որ նկատեմ իրան։ բայց նկատեմ թէ չէ, չի գնալու հեռու։ նոյն տեղում ա։

ես եմ։

ու ես մտածում եմ, լաւ, բա բացի էս ամէնից, ի՞նչ ա ինձ մնացել։ ու ես չգիտեմ, ինձ մնացել ա մի քանի նկար։ ու բզբզածները։ տարիների բզբզածները։

տէնց, ես միշտ 2014֊ում եմ, միշտ 2013֊ում եմ, միշտ 2005֊ում եմ, միշտ 1998֊ում եմ, միշտ 1988֊ում եմ։

ու ինչի՞ էլի, ես ամենավատը չեմ, հա, մի քիչ դեբիլոտ եմ, բայց դէ ես մենակ չեմ դեբիլոտ, ինչի՞ ա ինձ մօտ էս ամէնը կուտակուած։

ես որոշել էի ինքնախղճանքով գրառումներ չանել։ էս ինքնախղճանք չի, էս շփոթուածութիւն ա։

ու գիտակցութիւն ա նրա, որ ոչ մի բան չի անցել։

ու ես չեմ իմանում որն ա աւելի սարսափելին։ 2014֊ը՞։ թէ՞ 2017֊ը։

ես ոնց որ ապրեմ միշտ բոլոր ժամանակներում։

տէնց բան չկայ, որ ինչ֊որ բան լաւանում ա։

ինչ֊որ վատ ա եղել, միշտ վատ ա։

եթէ էն օրը իրար նեղացրել էք մէկի հետ, էդ միշտ հետդ ա։ միշտ էդ օրն ա։ ինքը էլ չի փոխուի։ ինքը չի անցել։ ինքը էս ա։ միշտ ա։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)