վախ աստուած, էս կարդում եմ բաԳրամեան, ու արմ սթորիզ, ինչեր ա կատարւում, ինչ վիդեօներ են տարածում։ էդ չեմ ուզում մեկնաբանել, ահաւոր տաղտկալի ա, այլ կողմ գնամ։ ուզում եմ ասել, որ այն հարցերը, որ իրենք բարձրացնում են, որ ի՞նչ են բարձրացնում, ինչի՞ են նիկոլին դիմում, պետութիւնը ի՞նչ կապ ունի դրա հետ։
պետութիւնը կարող ա կապ ունենայ գէյ մերիջի հարցում, քանի որ ամուսնութեան հարցի մէջ խառնւում ա։ ու այդ հարցը հայաստանում չէր էլ բարձրացուի, եթէ ուրիխանեանը չբարձրացնէր։
մնացած հարցերում, էդ մարդիկ կամ չեն հասկանում, կամ չհասկացողի տեղ են իրենց դնում, պետութիւնը կապ չունի՝ բոլոր քաղաքացիները հաւասար են օրէնքի առաջ, բոլորն ունեն նոյն պարտականութիւններն ու ազատութիւնները։
աղմուկն ինչի՞ համար ա։ թող ասեն ի՞նչ են կոնկրետ ուզում, որը պետութեան, օրէնքի հարց ա։