2018-10-11-3300901

երազում տեսել եմ, թէ հօրս կողմի բարեկամների հաւաքի եմ։ ընկերներիցս մէկն ա անցնում պատահաբար, ինչ֊որ բան ա կորցնում, իրենք կարծես փորձում են օգնել գտնել։ ես էլ զգոյշ եմ, շատ չեմ վստահում, ինձ թւում ա էդ կեղծ, այդ օգնելու պատրաստակամութիւնը։

ու ես իմ դիջէյական պուլտով եմ գալիս, ես իրենով տարած եմ, հա ուզում եմ նուագել, ու չեմ կարողանում բաժանուել։

յետոյ հայրս առանց պատճառ ահաւոր ագրեսիւ ա դառնում։ նէնց, ոնց որ կարող ա սպանի էսա։

ես էլ նկատում եմ, որ չնայած բնաւ ագրեսիւութիւն չեմ զգում իր նկատմամբ, պարզապէս ինձ միջավայրը դուր չի գալիս, ու չգիտեմ այնտեղ ինչ եմ անում, ու մտածում եմ, որ էդ ա, պէտք էր չլինել ստեղ, ու չկեղծել ոչ մի բան իմ գալով, իմ ստեղ լինելով, բայց եւ մտածում եմ, որ գուցէ ճիշտ քայլը ագրեսիւութեամբ պատասխանելն ա, ինչպէս գայլերն են անում, կամ նիկոլը, մէկ էլ մայրս ա նետւում ինձ պաշտպանելու, ես էլ պուլտս հաւաքում ու թռնում եմ այնտեղից։

ու հիմա մտածում եմ, էդ ինչ էր նշանակում։

գուցէ էն, հիմա ա մտքովս անցնում, երբ գրել եմ, որ որոշակի միջավայրեր կան, ուր ես օտար եմ ինձ զգում, ու չպէտք ա ինձ մեղաւոր զգամ, որ ես այնտեղ չեմ լինում։ գուցէ այն, որ ես բնաւ չեմ վստահում հօրս, ու կարծում եմ, որ լիքը բան ինչ նա անում ա, դա քաղաքավարութիւն ա, իսկ իրականում իմ հանդէպ կայ թաքնուած ագրեսիա, ու ես բնաւ հասկացուած չեմ ու չեմ կարող լինել, ու ես դա գիտեմ, ու գիտեմ որ չպէտք ա լուրջ ընդունեմ քաղաքավարութիւնը։ իսկ գուցէ պէտք ա իւնգեան հոգեբանի հետ լիքը խօսել, բայց ես իւնգեան հոգեբաններ հայաստանում չգիտեմ էլ կան թէ չէ։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)