աստուած, ես մտածում էի, որ գոհ եմ, որ ամբողջ գիշեր պարել եմ, բայց երազներիս մէջ հա մի քանի չփակուած գեշտալտ էր պտտում, ու վատն էն ա, որ հիմա չեմ յիշում որոնք։
լաւ արձանագրութիւն էլ կայ, հիմա ամէն ինչ էդքան վատ չի, ինչպէս առաջ։
դէ երազներում ինձ հա ցոյց էր տալիս լիքը քաք։ ամէն տեղ, ցանկացած տեղ, դարակը բացես՝ քաք, ուր գնաս էդ ա։ նշանակում ա, լիքը վատ ա քեզ, ապ, մի բան արա դրա հետ։ հիմա էս անգամ պարզուեց, որ էդքան շատ չի, գրեթէ ամէն տեղ մաքուր ա, ու տէնց, նկատել եմ, որ պարզւում ա, մի քիչ մնացել ա, չէի նկատել, չէի մաքրել, տէնց։
բայց իրականում ինձ վրայ ծանր նստեց էս գիշերը։ գուցէ այն պատճառով, որ մարդիկ տեսայ, ում ծանր էր տեսնել, գուցէ այն պատճառով, որ ինձ համոզում էի, որ ես վեհ եմ ու ինձ պէտք չի, ոչ թէ լուզեր եմ, նաեւ երբ գիտէի շուրջս լիքը ծանօթ ու կամեցող մարդ կայ, աւելի ապահով էի զգում, իսկ հինգն անց կէս վիճակը այլ էր, բոլորն անծանօթ էին ու օտար, երեւի նայնի ժողովուրդն էին, ու ես էլ նեղուեցի մի պահ, մի փոքրիկ, աննշան բանից, թողեցի, ու տէնց տխուր գնացի տուն։ բայց դէ լաւ ա, նախ որ կարողանում եմ ամբողջ գիշեր շարժուել, երկրորդն էլ, որ շարժուել եմ։