2018-09-13-3266374

լիքը մշակութային աւանդոյթների պատճառն անյայտ չի, ու գուցէ այդ յստակ ձեւակերպած պատճառները եւ բացատրութիւնները չկան էլ։

կայ քաղաք մարոկկոյում, ուր շէնքերի պատերը երկնագոյն են ներկում։

ոչ ոք չգիտի ինչու։ կարող են ենթադրել։

իսկ ինչի՞ թեքնո դիջէյներն ու երկրպագուներն են սեւ հագնում։

ոչ ոք չգիտի ինչու։ կարելի ա բացատրել այս կամ այն կերպ։

բայց հարցն այն ա, որ դա էս մարդկանց հոգեհարազատ ա լինում։ հակուածութիւն ունեն։

առհասարակ, ինչի՞ եմ ես դասական գրում, կամ օբերոն սիրում։

հակուածութիւն ունեմ, հարազատ ա թւում։ իսկ մնացածը ըստ երեւոյթին ռացիոնալիզացիաներ են։

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)