մի երկու գրառման միտք ունեմ, լսելիքային էլ, բայց ահաւոր անտրամադիր եմ։
հումէյդհուն էլ շուտով գալու ա թիֆլիս, աչն ասաց։
լոզերը լօօզ բառից չի։ իսկ կարող էր լինել, իբր թէ՝ կորցնող։ հնարաւորութիւնները։ կը լինէր տրամաբանական։
բայց իթ կորցնող լինելը վատ չի, նոյնիսկ երբեմն նախանձելի ա, չնայան նախանձելի չի միաժամանակ։
էն օրը բանալին եմ կորցրել մեքենայի, ի դէպ։ գտայ աղբի մէջ, սանիտեկի էն բակերի միջից։ բայց գտայ։
կոդակ կարուսել սլայդ պրոյեկտոր էին վաճառում լիստում, գնացի առնեմ, վերջին պահին հրաժարուեցի ու թռայ։ լաւը չէր, իմ սովետականը շատ վատը չէր իր համեմատ, աւելին պարզ դիզայնի ա, քիչ բան ունի փչանալոո։ էս կոդակը հուսալի չէր։ դէ էդ սովետականն էլ ա թխած։
էլ ինչ ասեմ։ տիրան երկանեանի շէնքն եմ հետազօտել մանրամասն մի քանի օր առաջ։ լիքը տեղ առաջ են տուել, հետաքրքիր այլ մանրամասներ գտայ։ ասենք որտեղ են ստիպել որ մոդերնիստական չլինի այլ զարդարուած։ ցեխ էին թափում իր գլխին էդ շէնքի համար՝ թերթեր օգտագործելով։
ամառայինում համերգ ա եղել։ ու էլի կը լինի։
ժապաւէններս ա պէտք սքանել ու օնլայն ներկայութիւնս մի բան անել։ բաժանել երեւի բլոգն ու նկարները։ բայց իրանք միասին էին, բաժանելի ե՞ն արդեօք։ չգիտեմ։
ահաւոր անկապ երազներ էին, տխուր բայց կոմֆի, տէնց ոնց որ պէտք ա լինի։
էդ կոմֆի զգացողութիւնը կեանքում շատ չի երբ գիտես որ տէնց ա ոնց պէտք ա լինի, զի չգիտես ոչինչ ու ինքդ քեզ էլ։
երեւի իրականում ամէն ինչ լաւ ա, պարզապէս հիմա գիշեր ա իսկ ես սուրճ չեմ խմել։ բգ։